div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

21.10.2014

ԻՍԿ ԵՍ ՉԵՄ ԼԻՆԻ


Օրերից մեկ օր կլինի այնպես,
Որ ակամայից դու ինձ կփնտրես,
Որ ակամայից դու ինձ կսպասես,
Իսկ ես էլ չեմ գա...
Օրերից մեկ օր կլինի այնպես,
Որ հեռու՜ հեռվում դու ինձ կփնտրես,
Ես չեմ երևա...

Օրերից մեկ օր դու ինձ կզանգես,
Ձայնս մեկ վայրկյան լսելու համար, Իսկ ես չեմ խոսի...
Օրերից մեկ օր կփնտրես դու ինձ,
Բայց և չես գտնի ու կհասկանաս,

Որ ես էլ չկամ...
Եվ ոչ թե չկամ այս մեծ աշխարհում,
Ուղղակի չկամ քո չքնաղ կյանքում.
Եվ կհասկանաս ՝ օրերից մեկ օր
Որ կորցրել ես ինձ վերջնականապես,
Եվ ես էլ չեմ գա..

Եվ կհիշես իմ խոսքերը վերջին,
Որ շշնջացի մեղմ քո ականջին...
-Հեռանում եմ ես, և էլ չեմ գալու...

Եվ կհասկանաս, թե ինչ եմ ասում,
Որ քեզ սիրելով քեզ բաց եմ թողնում,
Որ այս աշխարհում երջանիկ լինես...

Որ ես քեզ միայն երջանիկկ տեսնեմ,
Քո երջանկությամբ էլ ես երջանկանամ,
Երջանիկ լինենք, բայց ոչ միասին...

Քանզի միասին մենք երջանիկ չենք,
Այլ ապրում ենք լոկ մեկ մեկու կողքին,
Իսկ սեր ասվածը հեռւ է մեզնից...

Օրերից մեկ օր դու կհասկանաս,
Ու ինձ կփնտրես...
Իսկ ես չեմ լինի...

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար