div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

31.07.2014

ԻՐԱՐ ԿՈՂՔ, ՍԱԿԱՅՆ ԻՐԱՐԻՑ ՀԵՌՈՒ

Որքան փորձեցի գտնել վարդեր,
Որոնք փուշ չունեն,
Գտա լոկ փշեր, որոնցում ավաղ
Վարդերը չկաին...
Որքան փնտրեցի պարզ սրտեր
Անկեղծ սիրելու համար,
Գտա լոկ սրտեր, որոնցում ավաղ
Պարզություն չկար...
Պարզությունից զատ ինձ համար պահված
Ազատ տեղ չկար,
Քանզի զբաղված էր տարածքը ամբողջ...
Եվ բաժանվեցի երազներիս հետ,
Երազներ, որոնք դեռ չէին էլ ծնվել,
Հրաժեշտ տալով գնացինք հեռու,
Իրար կողք, սակայն իրարից հեռու...

28.07.2014

ԳՐԱՆԿԱՐ 27


07.07.2014

ԿՅԱՆՔԻՑ ՍՏԱՑԱԾ ԴԱՍ

Լուռ նստած էի սրճարանում,
Եվ խորհում էի ինքս իմ մասին..
Շուրջս ամեն բան պարզ էր ու բարի,
Շուրջս ամեն բան ջերմ էր ու խաղաղ...
Չկար և ոչ-ոք, ով իր ներկայությամբ
Կխաթարեր այդ միջավայրը մեղմ...
Ես լուռ խորհում էի իմ կյանքի մասին,
Իմ մեծ անցյալի և լուռ ներկայի,
Եվ այն սպասված գալիքի մասին...
Հիշում իմ կյանքում ամեն պատահած,
Եկած ու անցած դեպքերը բոլոր,
Եկած ու անցած մարդկանց և նրանց
Թողած հետքերը իմ սրտի խորքում...
Հիշում, որ բոլորը, բոլորն անխտիր
Շահագործել են ու լուռ հեռացել,
Ինձ թողնելով լոկ վերքերը սրտիս...
Շահագործել են իմ բարությունը,
Իմ բարությունից օգտվել են միշտ,
Բայց բարության դեմ, որպես պատասխան
Սիրտս կոտրել են հետո հեռացել...
Ես հիշում էի լուռ նաև այն մարկանց,
Ում կապվել եմ սրտիս բոլոր թելերով,
Տվել եմ նրանց կյանքս ամբողջությամբ,
Բայց հիմա մենակ եմ այս մեծ աշխարհում..
Խորհում էի լռին անցյալիս մասին...
Անցյալում գլխովս անցածի մասին,
Եվ այդ ամենից քաղած դասերի,
Անցյալում թողած հուշերի մասին...
Եվ հետո լռին նայում ներկայիս,
Ու տխրւմ կրկին, լոկ այն պատճառով,
Որ անցյալի հետ սերտ կապված ներկաս
Դարձել է միայն սխալն ուղելու հնարավորություն...
Եվ ապագան էլ թվում է կարծես,
Ներկային կապված ինչ-որ արահետ,
Ուր պետք է որպես ճամփի ուղեկից
Լինեն մի փոքր դաժանությունը և սառնությունը,
Որը և կօգնի ապրել աշխարհում, լինել անտարբեր,
Եվ սառնությամբ էլ պատասխանել
Բյուր մարդկանց թողած պաղ հայացքներին...
Հանկարծ մոտեցավ մատուցողը լուռ,
Հանգիստ քայլերով ու ջերմ ժպտալով,
Հետաքրքրվեց որպիսությամբ իմ հարցնելով,
Թե ինչ կցանկանամ...
-Ինձ մեկ գավաթ դաժանություն, խնդրում եմ.
Համեմված սառը վերաբերմունքով...

ԳՐԱՆԿԱՐ 26


ԳՐԱՆԿԱՐ 25


ԳՐԱՆԿԱՐ 24



04.07.2014

ՄԻ ՊԱՀ ՄՏԱԾԻՐ ԻՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Եվ ահա նորից եկավ ժամանակ,
Երբ անհրաժեշտ է մեկ բռունցք դառնալ,
Երբ անհրաժեշտ է միախառնվել,
Ու համախմբվել ինչպես մեկ դաստակ...
Եվ մեկ ուժ դարձած կրկին մարտնչել,
Ցույց տալ այն ուժը, որը ներսում է,
Ներսում մեր սրտի և մեր հոգու մեջ,
Ոը վառվում է ոնց կրակն անշեջ...
Պետք է մարտնչել, պետք է պայքարել,
Եվ կործանողին լույս աշխարհ հանել,
Ցույց տալով նրան անհատի ուժը,
Ով պայքարում է ամբողջի համար...
Ամբողջն էլ պետք է ճիշտ համախմբվի,
Ու լոկ կոչերով չբավարարվի,
Պետք է ցույց տա իր ուժը բառերի,
Սակայն լոկ խոսքով չառաջնորդվի...
Պետք է ամբոխը իր ուժն հավաքի,
Եվ դրականը ամեն ուր սփռի,
Որ չարամիտը էլ չհամարձակվի
Եվս մեկ անգամ կարծիք թելադրի..
Դե, իմ ժողովուրդ, տես ինչ եմ ասում,
Ես Ձեզ պայքարի եմ միայն կանչում,
Եվ ցանկանում եմ, որ մեկ ուժ դարձած
Հաղթենք թշնամուն ներսում ամրացած...
Թշնամիք, ովքեր մեր ծոցից ելել,
Եվ օձի թույնն են մեզ հրամցրել,
Կարծելով, թե մենք հլու հնազանդ
Պետք է ենթարկվենք, ստրուկի նմանվենք...
Բայց այդպիս±ին է մեր ցանկությունը,
Մեր երազանքը հեն դա± է եղել...
Ապրել բյուր դարեր լոկ հպարտությամբ,
Բայց մեռնել վերջում ստրուկի կերպարով...
Մի պահ մտածիր իմ հայ ժողովուրդ...


Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար