div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

28.08.2013

Դարձար արևը կյանքիս

Հեռու հեռվում ժպտացիր,
Ինչպես արև փայլեցիր,
Քո աչքերով հրեշտակի
Ինձ դեպի քեզ կանչեցիր:
Ինձ դեպի քեզ կանչեցիր,
Ինձ քո գերին դարձրեցիր,
Սրտիս վերքերը բազում
Լոկ քո սիրով բուժեցիր:
Սիրտս բուժեցիր,
Ինձ սեր տվեցիր,
Սրտում իմ մթնած
Արեվ բացեցիր ...
Երջանիկ եմ ես...
Հանդիպեցի քեզ...
Ու իմ ողջ սրտով 
Սիրում եմ ես քեզ ...

18.08.2013

Երջանկությունը հենց սա է որ կա

Մինչ քեզ տեսնելը կյանքս միապաղաղ էր,
Օրերս տխուր, թախծոտ ու դատարկ,
Մինչ քեզ տեսնելը սիրտս անկյանք էր,
Իսկ ես մենակ ...
Մինչ քեզ հետ խոսելն ամեն բան սուտ էր,
Մի երազանք էր սերը իրական,
Անկեղծ սիրելը անիրական էր,
Իսկ սիրվելն անչափ անհավանական ...
Բայց ամեն բան փոխվեց ...
Սիրտն իմ խելահար Քեզ հանդիպեց,
Միայնությունն ինձ շատ արագ լքեց,
Իսկ հոգիս կյանքի օվկիանով լցվեց ...
Դա դու արեցիր ...
Քո սերն ինձ նվեր, պարգեվ տվեցիր,
Անկեղծ սիրեցիր, երջանկացրեցիր,
Ապրելու նոր հույս սրտիս տվեցիր...
Դու ինձ սիրեցիր ...
Աստված ինձ նվեր հենց քեզ ուղարկեց,
Քո միջոցով ինձ ապրել սովորեցեց,
Ստիպեց ինձ ճախրել անհուն երկնքում,
Քո սիրո գերին Նա ինձ դարձրեց ...
Ես շատ ուրախ եմ ...
Անչափ ուրախ եմ, որ քեզ հանդիպեցի,
Անկեղծ սիրեցի, սրտիդ տիրեցի,
Քո սիրով նորից ապրել սկսեցի,
Բայց և առավել՝ դու ինձ սիրեցիր ...
Անչափ ուրախ եմ և իմ բախտից գոհ,
Անչափ երջանիկ քանզի քեզ տեսա,
Տեսա, սիրեցի անկեղծ սիրվեցի,
Ու նոր հասկացա, որ երջանիկ եմ ...
Երջանիկ եմ միայն, միայն քո կողքին,
Քո սիրո գրկում անկեղծ ծվարած,
Եվ հիմա Աստծուց խնդրում եմ մի բան.
<Լինել միշտ կողքիդ, պահել իմ սրտում,
Սիրել քեզ անվերջ, իմ ամբողջ կյանքում,
Լինել պարուրված քո սիրով չքնաղ,
Քո սիրո գերին լինել ողջ կյանքում ...
Ու լինել ուրախ, լինել երջանիկ,
Սիրով պարուրել սիրտդ անառիկ ... >

06.08.2013

Երազանք


Իմ արևիմ կյանք,, իմ սերիմ ջերմությունիմ հույսիմ լույսիմ աստված ... Ու էլի նման բառեր շատ կգտնվենՙ որպեսզի բնութագրեմ քո հմայքըգեղեցկությունը , քո ջերմությունը... Սակայն ... Սակայն միևնույնն է բառերն էլի չենբավականացնի...  Չեն բավականացնի քեզ բնութագրելու քո գեղեցկությունը գնահատելու համար: Ամեն ինչ փոխվում է, երբ դու կողքիս ես լինում. ես կտրվում եմ աշխարհից, ճախրում եմ երկնքում, երազանքների թևերին նստած ճախրում եմ քեզ հետ միասին, քո գեղեցկությունն ինձ միշտ ստիպում է գերի լինել քեզ, բացի քեզանից չնկատել ոչինչ և ոչ ոքի:
Քո ներկայությունն իմ կյանքում կարժես հրաշք լինի: Քեզ կարծես աստված ուղարկեց իմ մոտ: Դա անչափ պարտավորեցնող է. աստծո ամենագեղղեցիկ ու ամենաբարի հրեշտակներից մեկը գտնվում է իմ կողքին, նայում է ինձ, ժպտում է, խոսում է հետս ... Ու չեմ հասկանում ե՞ս եմ համբարձվել դրախտ, թե՞ դրախտն է իրր ոտքով եկել ինձ մոտ: Բայց դա արդեն կարևոր չէ: Կարևորն այն է, որ դու քո ներկայությամբ միշտ, ամեն վայրկյան անդադար ստիպում ես ինձ երջանիկ լինել, երջանիկ լինել այն պատճառով, որ դու կողքիս ես ու ես կարողանում եմ քեզ ասել  սրտիս ամենաերանելի խոսքերըՙ Ես սիրում եմ քեզ ՚ : Ու դա դեռ բավական չէ. Նաև քո շուրթերից լսել նույն խոսքերը: Մի պահ մտածիր, ի՜նչ հրաշալի է. Դու սիրում ես Աստծո հրեշտակին, իսկ Աստծո ուղարկած հրեշտակն էլ քեզ է սիրում: Սա աննկարագրելի է:
Ես համոզված եմ, որ սիրում եմ քեզ, համոզված եմ նաև որ դու էլ ինձ ես սիրում, իսկ դա ինձ համար անհասանելի երջանկությանը հավասար մի բան է: մենք սիրում ենք իրար և երջանիկ ենք միասին, ամեն ինչ անհրապույր էու դատարկ, երբ մենք միասին չենք: Ես անզոր եմ ապրել առանց քեզ, առանց քեզ ես կարծես թե վայր եմ ընկնում բարձունքներից, որոնց հասել եմ այն ժամանակ երբ դու կողքիս ես: Չեմ կարղանում ապրել, շնչել, լսել, խոսել ՝ բացարձակապես ոչինչ չեմ կարողանում անել երբ մենք հրաժեշտ ենք տալիս միմյանց ու դու հեռանում ես: Ես ժամեր շարունակ կանգնած նայում եմ քո ուղղությամբ, ճիշտ է դու արդեն վաղուց հասել ես տուն, բայց ես դեռ քեզ տեսնում եմ իմ դիմաց կանգնած:
Եվ հանկարծակի մի զանգ … Նայում եմ հեռախոսին ու սթափվում. Դու ես զանգում … զանգում ես, որ ասես բարեհաջող տուն ես հասել: Եվ ես այդժամ նոր կարողանում եմ գնալ տուն, սակայն ինչ որ  անհամբերություն կա իմ ներսում՝ հոգիս ալեկոծվում է, սիրտս անհամաչափ բաբախում, անդադար վայրկյաններն եմ հաշվում, որոնք կարծես կանգնած լինեն: Ինչու՞: Որովհետեվ արդեն կարոտել եմ քեզ ու հանդիպմանն եմ սպասում: Սպասում եմ, թե երբ եմ կրկին քեզ տեսնելու, քեզանով հիանալու, քո գեղեցկությւոնն ու անկեղծությունը գովերգելու ու էլի ապրել սկսելու քեզ հետ: Եվ ահա, այդ երազների ներքո հանկարծ ձակվումմ են աչքերս ու ես քնում եմ, բայց երազում անգամ դու ինձ հետ ես, մենք միասին ենք… Մենք երջանիկ ենք …
Եվ այդ երջանկությունը կոչվում է սեր … Իսկական սեր … Երբ երկուսս էլ կարողանում ենք հպարտ ձայնով ասել միմյանց ՙԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ՚



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար