div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

23.01.2014

Երջանկության բանալին

Մի օր ծերունի իմաստունի է մոտենում իր աշակերտներից մեկը և հարցնում է.
- Իսկ ո՞րն է Ձեր երջանկության գաղտնիքը, ո՞րն է այն բանալին, որով դուք բացել եք երջանկության դարպասները: Կիսվեք մեզ հետ և հնարավոր է, որ մենք նույնպես կարողանանք գտնել մեր երջանկությունը …
Իմաստունը պատասխանում է.
- Ոչ, չեմ ասի, ես ոչ-ոքի երբեք նման գաղտնիք չեմ վստահում:
Աշակերտը զարմանում է, մտածելով, թե իմաստունն արդեն ծերացել և ժլատ է դարձել:
Սակայն շարունակում է իր հարցերը:
- Իսկ ի՞նչն է պատճառը, որ չեք ցանկանում սովորեցնել մեզ ինչպես լինել անսահման երջանիկ, ինչպես դուք:
Իմաստունը պատասխանում է.
- Զավակս, ես քեզ երբեք չեմ կարող սովորեցնել ինչպս դառնալ երջանիկ, քանի որ ես քո կյանքով չեմ ապրում: Ես ապրում եմ իմ կյանքով ու գիտեմ իմ կյանքի երջանկության գաղտնիքը: Դա իմ կյանքն է, ու քեզ այն ոչինչ չի տա: Դու պետք էսովորես ապրել քո կյանքով, հանգիստ թողնելով դիմացդ կանգնածինը: Չի կարող լինել այնպես, որ իմ երջանկությանճանապարհը հասանելի ու հետաքրքիր լինի քեզ:
Դու սովորիր ապրել քո կյանքը յուրովի, անցիր քեզ հասանելի ճանապարհը, յուրովի գտիր խոչընդոտները հաղթահարելու ուղղիները ինքնուրույն գտիր, մի փորձիր ուրիշի երջանկության միջոցով կամ ուրիշի երջանկության գաղտնիքն իմանալով կառուցել քո երջանկությունը: Դա քոնը չէ, ստեղծիր քոնը և ապրի քոնը ստեղծելով,
Քանի որ դու ի կյանքով չես ապրում ու իմ կյանքում թաքնված չի քո երջանկությունը:
Հ.Գ. Ինչ եմ ուզում ասել.

- Բավական է դիմացինի կյանքում փնտրեք Ձեր սեփական երջանկությունը, ստեղծեք Ձեր կյանքը և կհասկանաք սեփական երջանկության համը…

21.01.2014

ՀԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Ապրած կյանքի շխարշի տակ
Փորձություններ են թաքնված,
Ինչպես նաև բազում հուշեր
Տարիներից մեզ մնացած:
Փորձություններ պատվով անցած,
Փորձություններ կյանքին պարտված,
Տխուր, ուրախ ակնթարթներ
Արդյունքում մեզ հուշ մնացած:
Անցած օրեր փոթորկալից,
Բյուր նվերներ ապրած կյանքից,
Եվ կորուստներ մեզ պատահած
Բյուր կորուստներ սխալներից:
Սխալ քայլեր ճանապարհին,
Սայթաքումներ պատահական,
Եվ պայթյուններ ինչպես ական
Սայթաքումից պատահական:
Հաղթանակներ բազում-բազում,
Այն ճիշտ անցած ակնթարթից,
Որը անցել ենք պայքարով,
Փոթորիկներին հաղթելով:
Բայց եղել են փոթորիկներ,
Որոնց հաղթելն անհնար էր,
Դեմ ենք ելել մարտնչելու,
Սակայն ապրել պարտություններ:
Պարտություններ, որ կոտրել են,
Պարտություններ, որ կոփել են,
Սովորեցրել ու օգնել են
Կյանքը անցնել հպարտորեն:
Հպարտություն, որ մեզ նվեր
Կյանքն է տվել, որպես պարգև,
Պարգևատրումն այդ ստացել ենք,
Որովհետեվ չենք ընկճվել:
Չենք ընկճվել պարտությունից,
Պարտության դեմ պայքարել ենք,
Պայքարում այդ մենք մերթ ընդ մերթ
Պարտությունն հաղթահարել ենք:
Հաղթահարել ենք հաղթանակով,
Կյանքին, բախտին և ամենքին,
Պատմությունը մեր կերտել ենք
Պատմությանը հենց հաղթելով:
Սակայն հիմա չենք վարանում,
Պատմությունն ենք մեր կործանում,
Միասնական ազգ լինելով
Միասնական քայլ չենք անում:
Մոռանում ենք ու անտեսում
Ամեն ինչն ու ամենքին,
Եվ չգիտես ինչու միայն
Փնտրում ենք լոկ մի անհատի:
Նրան տալիս <լիդեռի> կոչում,
Առաջնորդ ենք նրան կանչում,
Մոռանալով մեր անցյալը,
Երբ մենք էինք մեզ ղեկավարում:
Չունեինք անհատ անձի կարիք,
Ունեինք անկախ անձի կերպար,
Ղեկավար էինք մենք մեզ ընտրում,
Ով իր կյանքն էր մեզ նվիրում:
Հիմա գնում ենք ընտրության,
Ղեկավար ենք մեկին կարգում,
Ով մեր ձեռքի կեղտն էլ չարժի,
Բայց մեր կյանքն է մեզնից խլում:
Մոռանում ենք մենք այն փաստը,
Որ պատմություն ունենք կերտած,
Եվ պատմության խոր էջերում
Մենք մեր հետքը ունենք թողած:
Այսքան երկար- բարակ գրում,
Ի՞նչ եմ ազգիս ասել ուզում,
Խելք հավաքեք, ոտքի ելեք,
Հայաստանը մի ուրացեք:
Մի լքեք ձեր տուն հայրենի,
Օտարը ձեզ չի փրկելու,
Թե թևաթափ եղած փաղչեք
Ոչ ոք ձեզ կյանք չի նվիրի:
Աշխարհի համար դուք միշտ օտար եք,
Օտարի գիրկը սառն է Ձեզ համար,
Երկրի տերերը միմիայն դուք եք,
Դուք եք տերերը Ձեր ընտանիքի:
Ազգ կամ ընտանիք հոմանիշ բառեր,
Սերտորեն կապված մեծ հայերենում,
Իսկ այդ բառերի վեհ ջերմությունը
Չեք զգա դուք երբեք օտարի գրկում:
Օտարն օտար է` օտարաստանում,
Մենք պետք է ապրեք մեր Հայաստանում,
Եվ չմոռանալով մեր պատմությունը,
Պետք է ճիշտ ապրենք դժվար օրերում:
Դժվարություններ միշտ կան, կլինեն,
Բայց անկախություն դժվար ձեռք բերած,
Եվ դժվարությամբ անկախացած ազգ
Դժվար թե լինի մի երկրորդ անգամ:
Հիմա մենք ունենք մի անկախություն
Մի անկախություն չգնահատած,
Բայց արդյո՞ք դա պատիվ է բերում
Մեր ազգին կյանքում միշտ հպարտ ապրած:
ԻՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ դու ինձ լավ լսիր,
Ես փորձում եմ Քեզ օգնության կանչել,
Օգնիր մեզ ապրել ՎԵՀ Հայաստանում,
Եվ հպարտանալ ԱԶԳՈՎ աշխարհում:
Ինձ հիմա պետք է Քո ՕԳՆՈՒԹՅՈՒՆ,
Որպեսզի մի նոր պատմություն կերտեմ,
Պատմություն, որով ԴԱՐԵՐ ԿՇՐՋԵՄ
Հայի անունը բարձր պահելով...

Իմ սեր

Ցանկանում եմ քո սերը դառնալ,
Եվ քեզ հետ կիսել սիրտս սիրահար,
Քեզ հետ փարատել միայնությունը,
Եվ քեզ էլ դարձնել խենթ մի սիրահար:
Երազում եմ քեզ միշտ տեսնել կողքիս,
Միշտ ամուր գրկել, պահել իմ սրտում,
Քեզ համար զոհել սիրտս ու հոգիս,
Որ միշտ ժպիտ տեսնեմ քո վեհ աչքերոմ:
Երազում եմ, որ օրերից մի օր,
Երջանկությանը դու ինձ մոտ բերես,
Բերես ու մնաս հավետ իմ կողքին,
Եվ երջանկացնես իմ տխուր հոգին:
Եկ ժպտանք իրար և սիրով պատվենք,
Սիրով պարուրենք սրտերը մեր ջերմ,
Սերը դարձնենք առաջնորդ կյանքում,
Եվ սիրով պատենք աշխարհը դատարկ...

ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ ԱՆՄԱՀ Է


Ով հայ զինոր, քո սխրանքն անմար է...
Քո հոգին անմահ է,
Քո սիրտը անպարտ է,
Քո միտքը միշտ պարզ է,
Գործն անգնահատելի,
Քո խիղճը մաքուր է,
Պայքարդ արդար է,
Նպատակդ պարզ,
Քայլերդ հստակ...
Դու պատրաստ ես միշտ
Քո կյանքը զոհել,
Ես պատրաստ եմ միշտ քեզ փառաբանել,
Եվ պատրաստ եմ միշտ քո կողքին կանգնել,
Քեզ միշտ աջակցել, անդադար օգնել,
Աղոթել հանուն ապահովության,
Քո բարորրության, քո կյանքի համար,
Իսկ կյանքդ ինձ համար իմ կյանքից թանկ է,
Քո մահն ինձ համար մահվան հավասար,
Աստված քեզ պահի իր հովանու տակ,
Իր օրհնությունը լինի միշտ կողքիդ,
Քո թափած արյան ամեն կաթիլը
Իմ սրտի վրա մի վերք է դարձել,
Քո կորցրած կյանքի համար իմ կյանքը
Ինձ համար կարծես մի բեռ է դարձել;
Աղոթում եմ միշտ քո կյանքի համար,
Քո հոգու համար, քո գործի համար,
Քանի որ կյանքում քո գործն անսպառ է,
Սխրանքդ անմար,
Քո սիրտն անպարտ է,
Իսկ հոգիդ անմահ...


Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար