div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

24.09.2014

ԿՅԱՆՔԻՍ ԱՐԵՎՆ ԵՍ ԴՈՒ


Արևի մի շող դիպել է սրտիս,
Եվ վառվել է այն արևից պայծառ,
Եվ ջերմացնելով ցրտահար հոգիս
Տարածվել է ողջ աշխարհով անծայր...
Արևի մի շող ծակել անցել է
Սառույցը սրտիս և հասել հեռուն,
Հասել է ստիս հեռուներն անհաս
Որտեղ պատկերդ է հավերժ բնակվում...
Եվ խառնվելով քո ջերմության հետ
Արևն ավելի պայծառ է դարձել,
Հոգուս միակ փրկության տեսքով
Կյանքիս արևն է այն քեզ դարձրել....

ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ


Եվ շատ անգամ պատահում է,
Որ քեզ բաժին երջանկության մի մասնիկը
Թաքցնում ես հոգուդ խորքում, մի անկյունում,
Հույսով, որ այն նոր ծիլ կտա ու կծաղկի...

18.09.2014

ՔԵԶԱՆՈՎ ԵՄ ՓՈՐՁՈՒՄ ԱՊՐԵԼ


Ճակատագրից մի ջերմ համբույր,
Կրկին դիպել է իմ մրսած սրտին,
Հենց ճակատագրի մեծ ցանկությամբ է
Որ դու ես հիմա իմ կողքին ...
Եվ քո ջերմությամբ վաղուց է արդեն
Բուժել եմ վերքերը վիրավոր սրտիս,
Քո մեծ սիրո անսպառ զորությամբ
Կենդանություն եմ տվել կյանքիս... 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆԻՑ ՈՒԺԵՂ

Քո գեղեցկությամբ աշխարհն ես տիրել,
Իսկ քո ժպիտով հոգիս ես գերել,
Լոկ քեզ տեսնելու համար այս կյանքում
Պատրաստ եմ անգամ տիեզերք հասնել...
Եվ համեմատել տիեզերականը
Աստծուց քեզ տրված բնականի հետ,
Եվ վստահ ասել, որ գեղեցկությամբ
Տիեզերքին ես դու անգամ հաղթել....


06.09.2014

ԿԱՄ ԵՐՋԱՆԿԱՑՐՈՒ ԿԱՄ ԳՆԱ

Սեր, բարով ես եկել իմ սիրտ,
Բայց ես քեզ չէի սպասում,
Անկոչ հյուր ես դու իմ կյանքում,
Բայց ես քեզ չէի փնտրում...
Դու նորից ես փորձում անվերջ
Կյանքս տակն ու վրա անել,
Նորից սիրտս ու հոգիս անվերջ
Տանջել, իրար խառնել...
Սեր, թող քեզ ես բարին մաղթեմ,
Բայց հեռացիր ինձնից,
Թող քեզ նորից հեռուն ճամփեմ
Բայ թող հանգիստ ապրեմ...
Սեր բարով ես եկել իմ սիրտ,
Բայց քո կամքով գնա,
Թող ես հիմա հանգիստ ապրեմ,
Ինձ հետ դու մի մնա...
Բայց, եթե դու պետք է մնաս,
Խնդրում եմ՝ ինձ մի տանջիր,
Թե երջանկություն չես բերելու,
Ինձ քեզ մոտ մի կանչիր...
Սեր բարով ես եկել իմ սիրտ,
Այդպես բարով մնա,
Երջանկության ծովը ինձ բեր,
Կամ թող, հեռու գնա...


Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար