***
Գեղեցիկը միշտ է մնում գեղեցիկ, իսկ նրա ստեղծագործությունները դառնում են գեղեցկության խորհրդանիշ…
Գոռ Վարդանյան
***
Ոչ բոլոր հայերեն իմացողներն են հայ, և ոչ բոլոր հայրենիքում ապրող հայերն են հայրենասեր…
Գոռ Վարդանյան
***
Խոսելուց առաջ մի լավ մտածիր, արդյոք արտահայտում ես երկար մտածված քո սեփական միտք, թե պարզապես հնչեցնում ես բազմաթիվ անգամ ․լսվածը՝ քո մեկնաբանությամբ...
Գոռ Վարդանյան
***
Ճիշտ ժամանակին արված խելացի քայլը բացում է բոլոր փակ դռները…
Գոռ Վարդանյան
***
Երջանկությունը երբեք չի մահանում, պարզապես հեռանում է, տեղը զիջելով առավել մեծին…
Գոռ Վարդանյան
***
Եթե ցանկանում ես կյանք փրկել, ցանկացած քայլ արդարացված է, բացի մեկ այլ անմեղ կյանք խլելը…
Գոռ Վարդանյան
***
Երբ ցանկանում ես ապրել հանուն սիրո, ապա երբեք չես մահանա…
Գոռ Վարդանյան
***
Լավ է լինել մեկի կողմից սիրված, սակայն տիրել սիրո ամբողջ օվկիանոսին, քան թե սեր ասվածը բաժանել մասերի և տիրել օվկիանոսին մաս մաս…
Գոռ Վարդանյան
***
Իսկական սերը դավաճանություն չի հանդուրժում…
Գոռ Վարդանյան
***
Այն խոսքերը, որոնք ասում ես բոլորին, ու որոնք ընկալվում են որպես արդարացում, նմանվում են աղբի, որը թափված է ամեն տեղ …
Գոռ Վարդանյան
***
Տաղանդավոր մարդն ամեն տեղ փայլում է…
Գոռ Վարդանյան
***
Բնության մեջ ամեն բան անթերի էր մինչ այն պահը, երբ մարդ ոտք դրեց այնտեղ…
Գոռ Վարդանյան
***
Լավագույնը լինելու համար պետք է հաղթել, հաղթելու համար պետք է պայքարել, պայքարելու համար պետք է ուժեղ լինել, ուժեղի տիտղոսը ձեռք բերելու համար պետք է չվախենալ, քանի որ վախկոտները չեն հաղթում, ուստի լավագույնը լինել չեն կարող...
Գոռ Վարդանյան
***
Նույնիսկ այն պահին, երբ թվում է, թե ամեն բան կորել է խավարում, արևն ամեն վայրկյան կարող է կրկին պայծառ շողալ...
Գոռ Վարդանյան
***
Հավատա լավ է լինելու ամեն բան... Ուղղակի մնում է փակ դռների միջից գտնես այն մեկը, որի բանալին դու ունես...
Գոռ Վարդանյան
***
Գոռ Վարդանյան
***
Իսկական «Սեր» ասվածը նա է…Երբ տեսնում ես պապիկին և տատիկին քայլելիս , մի ձեռքում ձեռնափայտը, մյուսում՝ սիրելիի ձեռքը…
Գոռ Վարդանյան
***
Բառերն ավելորդ են դառնում ,երբ սկսում են խոսել աչքերը…
Գոռ Վարդանյան
***
Հեռավորությունը սպանում է ժամանակավորն ու ամրացնում է հարատևը…
Գոռ Վարդանյան
***
Մարդասպանին սպանելով սպանություններին վերջ չես դնում…
Գոռ Վարդանյան
***
Առողջությունը սիրո նման է… Երկուսն էլ շատ հեշտ կկորցնես, եթե աչքաթող անես….
Գոռ Վարդանյան
***
Սերը շատ անգամ երկնային պարգևից վերածվում է դժոխային տանջանքի…
Գոռ Վարդանյան
***
Մենք շատ հաճախ վախենում ենք կորցնել այն (անձ, իր, զգացմունք) որը շատ մեծ դժվարությամբ ենք ձեռք բերել…
Գոռ Վարդանյան
***
Միայնակ են լինում կամ մնում այն մարդիկ, ովքեր փնտրելով լավից լավին, չեն տեսնում իրենց դիմաց կանգնած լավագույնը…
Գոռ Վարդանյան
***
Արցունքի կաթիլները կամ ավելի են ամրացնում հարաբերությունները, կամ վերջնականապես վերջ են դնում դրանց…
Գոռ Վարդանյան
***
Աշխարհի ամենահզոր թշնամին քեզ ամենամոտը կանգնած մարդն է, քանի որ գիտի քո գաղտնիքների մեծ մասը…
Գոռ Վարդանյան
***
Երբ ձեր շրջապատում չափից շատ լուռ է, դա արդեն վտանգավոր է…
Գոռ Վարդանյան
***
Ընկերը նա է, ով կողքիդ է, երբ ունես նրա կարիքը… Այլ ոչ թե նա, ով կողքիդ է, երբ իրեն է հարմար… Այդպես ամենաանհրաժեշտ պահին կարող է նրան հարմար չլինել…
Գոռ Վարդանյան
***
Ինչպես հրամցնես, այնպես կընկալեն....
Ինչպես պահանջես, այդպես կհրամցնեն...
Գոռ Վարդանյան
***
Ես հավասարապես սիրում եմ բոլորին, յուրովի՝ յուրաքանրյուրին...
Գոռ Վարդանյան
***
Սիրիր հաղթելով... Հաղթիր սիրելով...
Գոռ Վարդանյան
***
Երբ քեզ ասում են, որ սիրում են՝ մի տխրիր, այլ ուրախացիր... չէ որ այս աշխարհում կա մեկն ու դու իսկապես պետք ես...
Գոռ Վարդանյան
***
Ես կյանքս կզոհեմ միայն հանուն նրա, ով կցանկանա, որ ես դա անեմ, բայց երբեք թույլ չի տա ինձ գնալ այդ քայլին...
Գոռ Վարդանյան
***
Կարևոր չէ, թե ինչ ես գրում... Կարևորն այն է, թե որն է գրածիդ ասելիքը...
Գոռ Վարդանյան
***
Շատերը կարող են խոսել իրենց սիրո մասին, բայց քչերը կարող են ապացուցել այն... Սակայն կան մարդիկ, ովքեր ապացուցում են իրենց սերն առանց որևէ բառ ասելու...Մնացածի մասին դատեք ինքներդ...
Գոռ Վարդանյան
***
Անկեղծ սիրել նշանակում է ուղղակիգոյատևել... Անկեղծ սիրվել... Այ սա է նշանակում իսկապես ապրել...
Գոռ Վարդանյան
***
Մի ձգտիր հաղթանակի այն ժամանակ, երբ ինքդ չես հավատում քո հաղթանակին, քանի որ սկզբում հաղթում են հոգեպես, հետո՝ ֆիզիկապես...
Գոռ Վարդանյան
***
Սիրեք նրան, ով ոչ միայն սիրում է Ձեզ այլ նույնիսկ մեկ վայրկյան ապրել չի կարող առանց Ձեզ... Քանի որ այդ մարդիկ ոչ միայն սիրում են Ձեզ, այլև ապրում են Ձեզանով...
Գոռ Վարդանյան
***
Երբեք մի պայքարիր հենց այնպես. այլ հստակ նպատակի հասնելու համար... Երբեք չես պարտվի...
Գոռ Վարդանյան
***
Լավ մտածիր սիրահարի սիրտը կոտրելուց առաջ... Մի մոռացիր, որ դու էլ ես սիրահարվելու...
Գոռ Վարդանյան
***
Այն ինչը շատ ես փնտրում, գտնում ես պատահաբար...
Գոռ Վարդանյան
***
Ապրիր այնպես, ինչպես սիրտդ է ուզում, բայց ոչ դիմացինին վտանգելով... Այդժամ կհասկանաս ազատություն որն է...
Գոռ Վարդանյան
***
Եթե գեթ մեկ անգամ անկեղծ սիրել ես, երբեք մոռանալ չես կարող...
Գոռ Վարդանյան
***
Եթե չեք կարողանում կառավարել Ձեզ հանդիպած դժվարությունները, ապա թույլ տվեք, որպեսզի նրանք իրենք իրենց կառավարեն, իսկ դուք մոռացեք նրանց մասին...
Գոռ Վարդանյան
***
Եթե չես կարողանում անել այն ինչ ուզում ես, արա այն ինչ կարող ես... Եվ կտեսնես, որ արել ես այն ինչ-ոչ պետք է անեիր...
Գոռ Վարդանյան
***
Սերը մի անխիղճ զգացմունք է... Խաղում է բոլոր նրանց զգացմունքների հետ, ում ինքն է ընտրում... Հաշվի չառնելով ոչ մի կարծիք և ցանկություն...
Գոռ Վարդանյան
***
Կյանք փրկող սուտն ակամայից դառնում է ճշմարտությունից արժեքավոր...
Գոռ Վարդանյան
***
Եթե Ձեզ համոզում են, որ դուք չեք կարող, ապա վստահ քայլերով ապացուցեք հակառակը... Հանձնվելով դուք սպանում եք ձեր միջի հաջողակի կերպարը...
Գոռ Վարդանյան
***
Համարձակությունն է հաղթում անարդարությանը... Հակառակ դեպքում անարդարությունն իրեն անպարտելի է զգում...
Գոռ Վարդանյան
***
Լինել առաջինը, դա դեռ չի նշնակում լինել լավագույնը..
Գոռ Վարդանյան
***
Երբ հասկանում ես, որ դիմացինդ քեզ ստում է մոռանալով այն մասին, որ շատ հավանական է դու դա կհասկանաս, բայց ցույց չես տա ... Սակայն այդ հանգամանքը հաստատ կանդրադառնա Ձեր հարաբերությունների վրա...
Գոռ Վարդանյան
***
Մարդկային միտքն ու կարծիքներն անկառավարելի են, սակայն երբեմն կարծիքի դեպքում բացառություններ լինում են…
Գոռ Վարդանյան
***
եթե չես հասկանում մի խոսա… Այդ դեպքում քեզ ավելի շատ կհարգեն…
Գոռ Վարդանյան
***
Հաղթանակի գաղտնիքը, ոչ թե քանակի և ուժի մեջ է, այլ միայն և միայն եղած ներուժի որակի…
Գոռ Վարդանյան
***
Այն, ինչը չունես, երբեք չես կարող ասել, երբ ունենաս կորցնելուց ինչ կզգաս…
Գոռ Վարդանյան
***
Երբ դու խելք չունես, իսկ դիմացինդ ունի, դու նրան ես համարում անխելք, քանի որ միշտ ինչ-որ անհասկանալի թեմաներից է խոսում…
Գոռ Վարդանյան
***
Երբ կյանքդ անիմաստ վատնում ես ու դա հասկանում ես միայն մայրամուտին…
Գոռ Վարդանյան
***
Երբեք մի փորձիր խոսել թեմաներից, որոնց մասին շատ քիչ բան գիտես… Այդժամ դու ավելի հիմար իրավիճակում կհայտնվես, քան այն ժամանակ, երբ լռես…
Գոռ Վարդանյան
***
Երբ ինչ-որ մեկը, ով քեզ շատ մտերիմ է համարվում, սկսում է սովորականից շատ անկեղծանալ քեզ հետ, նշանակում է պատրաստվում է լքել քեզ...
Գոռ Վարդանյան
***
Կինն ուժեղ է դառնում այն ժամանակ, երբ թույլ է նրա կողքին կանգնած տղամարդը...
Գոռ Վարդանյան
***
Խելացի մարդը ճիշտ ժամանակին հասկանում է իր սխալը, ետ է կանգնում իր սխալն անհիմն առաջ տանելուց, և սկսում է քայլեր ձեռնարկել,իր սխալներն ուղղելու համար...
Գոռ Վարդանյան
Комментариев нет:
Отправить комментарий