div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

05.06.2014

ԵՏ ԱՐԻ

Ետ արի, դու պետք ես ինձ,
Ետ արի լսու՞մ ես,
Ետ արի նոր կյանք բեր ինձ,
Կյանք, որտեղ լոկ դու ես...
Ետ արի ու բեր քեզ հետ
Գարունները այն,
Գարուններ, որոնք քեզ հետ
Տարել ես անձայն...
Ետ արի, բեր նոր գույներ
Աշխարհին այս մեծ,
Նոր քնքշանք, արև ու սեր
Ջերմություն ինձ բեր...
Բեր նոր սեր, իմ սիրտն ինձ բեր,
Թող, որ ես ապրեմ,
Քո սերն է պետք, քո սերն ինձ բեր,
Քո սիրով արբեմ...
Ետ արի, խնդրում եմ քեզ,
Քեզ շատ եմ սպասել,
Գտել եմ՝ նորից կորցրել,
Քեզնով եմ ապրել...
Դու պետք ես ինձ հասկացիր,
Արի վերջապես,
Թեկուզ մեկ ակնթարթ,
Արի՝ տեսնեմ քեզ...
Արի կարոտս առնեմ,
Քեզնով հիանամ,
Ողջ սերս քեզ նվիրեմ,
Միշտ կողքիդ մնամ...
Ետ արի, դու պետք ես ինձ ...

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար