div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

18.02.2016

ԳԱՐՈՒՆ



Շուրջս ամեն բան կանաչով պատվել,
Զմրուխտե փայլով է ամենը ներկվել,
Կարծես նոր ծնված մի մանկան ճիչով
Ինձ շրջապատող աշխարհն է լցվել…


Եվ ճնճղուկների դայլայլը նրբին,
Իմ հոգում գարնան դռներն է բացել,
Իսկ արեգակի շողը նորածին
Աշխարհը մի նոր կյանքով է լցրել…
Ծաղկում է կրկին աշխարհն իմ առաջ,
Ստիպում է քայլել կյանքին ընդառաջ,
Եվ ծլել, ծաղկել նորածիլի պես,
Սեր տարածելով քնքույշ վարդի պես…

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար