div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

06.05.2016

ՀԱՅԻ ԱՉՔԵՐ


Հայի աչքեր…
Պատմության մեջ
Նոր պատմություն
Կերտած աչքեր,
Պատմության մեջ բյուր փորձություն
Տեսած, սակայն անպարտ աչքեր,
Հպարտ աչքեր…

Դարեր ապրած, դարի խորքից
Նորից ծնված հզոր աչքեր…
Ինչեր ասես, որ չեք տեսել.
Էլ յուրային, էլ թշնամի,
Էլ բարեկամ, էլ դավաճան…
Բայց ամենից ցավ պատճառողն
Այս աշխարհում եղել է այն,
Որ տեսել ես դավաճանող
Աչքը նրա, ով եղել ՝ քեզ հարազատ…
Հայի աչքեր… Անպարտ աչքեր…
Պատմության մեջ արյուն թափաց,
Արյուն տեսած, զոհեր տված,
Բայց հավիտյան հաղթանակած
Հզոր աչքեր…
Չի հանդիպել դեռ ինչ-որ բան,
Որն աշխարհում կարողանա
Գեթ ակնթարթ թաց տեսնել քեզ…
Եվ չի եղել մի թշնամի, ում այս կյանքում
Գոնե մի պահ բախտը ժպտա,
Եվ քեզ տեսնի պարտված կողմում,
Եվ չի լինի…
Քանզի անծայր այս աշխարհում,
Ոչինչ չկա հզոր այնքան,
Որի կողքին դառնաս անզոր…
Հայի աչքեր… Մաքուր աչքեր…
Տիեզերքի անծայրության
Ծոցում ապրած և արարած
Միշտ վեհ աչքեր…
Ինչ էլ լինի, հոգու խորքում,
Ողջ աշխարհին փայլող աչքեր,
Արեգակի նման միշտ ջերմ,
Արևգակի մի շող աչքեր…
Զրկանք կրած և միշտ տանջված,
Մանկան խեղվող ճակատագրեր
Տեսած, սակայն չվախեցած,
Ճակատագրից վրեժ լուծած,
Ճակատագրին հաղթանակած
Անպարտ աչքեր…
Անմեղ զոհված, նահատակված,
Լքված, կորսված, և մոռացված
Արմատները իր ուրացած
Հայրենիքը դավաճանած
Սերունդ տեսած,
Եվ սեփական որդու կողմից
Անտերության մատնված ծնող
Տեսած աչքեր…
Բայց այսքանից հետո էլի
Ողջ աշխարհին հաղթանակով
Նայող աչքեր...
Ուր էլ լինես, հայրենիքը սիրող,
Պահող ու փայփայող,
Հայրենիքով հպարտացող,
Եվ սեփական օջախն անհաղթ
Պահող աչքեր…
Պատմության մեջ միշտ մութ էջեր
Տեսած, սակայն այդ էջերում
Միշտ լույս վառող,
Պատմության մեջ նոր պատմություն
Կերտած աչքեր...
Աչքեր, որոնք դարեր ի վեր նայել են վեր,
Եվ տեսել են տիեզերքում այն անտեսը,
Որը ոչ ոք և ոչ մի օր դեռ չի տեսել...
Տիեզերքի ծոցից ծնված,
Տիեզերքի խոր անհունում
Մի նոր աշխարհ ստեղծած աչքեր...
Այս աշխարհում, Հպարտ հայի
Հպարտ աչքեր…

Комментариев нет:

Отправка комментария



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար