Միավորվել են հոգիները մեր,
Միաձուլվել են, դարձել մեկ մարմին,
Համաձայնվել են ապրել իրար կողք,
Սիրով պարորվել, ապրել միասին…
Նոր կյամք են առել և սրտերը մեր,
Պատվել են անծայր ծով երջանկությամբ,
Ծով, որ հատակին պահում է գանձեր,
Եվ երազանքներ լցված օրհնությամբ…
Միախառնվել և մեկ են դարձել,
Մեր սիրտն ու հոգին իրար ժպտալով
Եվ վառ շողում են ծով տիեզերքում,,
Մեր ճանապարհին արև դառնալով…
Комментариев нет:
Отправить комментарий