Աչքերը իմ թաց,
Դու արտասվիր իմ փոխարեն,
Ես արտասվել չեմ կարող…
Թույլ տուր թոթափեմ թախիծը սրտիս
Խնդրում եմ մի փոքր երկար կողքիս կաց,
Ինձ համար թանկ են արցունքները քո,
Ամեն կաթիլը մի ադամանդ է,
Որում իմ կյանքի ճամփան է գծված,
Ադամանդափայլ քո ծով աչքերում,
Իմ ամբողջ կյանքն է լռին ամփոփված…
Աչքերիդ խորքում իմ աչքերը լուռ
Մի պատմություն են կերտում անաղմուկ,
Եվ արցունքներիդ ծովում լողալով,
Թափանցում են սրտիդ խորքերը տաքուկ…
Ստիպում են քայլել իմ անցած ճամփով,
Քո անցած ուղով լուռ դեգերում են,
Նայում են կյանքին լոկ քո աչքերով,
Քո արցունքներով լուռ արտասվում են…
Թող որ արտասվեն աչքերը իմ խեղճ,
Ադամանդակերտ քո վեհ աչքերով,
Ադամանդափայլ արցունքներիդ տակ
Յուր արցունքները թաքցնելով…
Комментариев нет:
Отправить комментарий