Ես սիրում եմ այն աշխարհը,
Որն իմ առջև դու ես բացել,
Ու լցրել ես անսպառ սիրով…
Ես սիրում եմ այն կանաչը,
Որն իմ առջև դու ես փռել,
Ճամփաս լցրել ծաղիկներով…
Ու պատել ես ինձ ջերմությամբ,
Պարուրելով վեհ զորությամբ,
Փառքի ճամփան ես ինձ տվել…
Կյանքս լցրել լոկ լիությամբ
Ծով բերկրանքով հոգիս պատել,
Սրտիս ճիչն էլ հանգստացրել նուրբ լռությամբ…
Եվ այդ քաղցր լռության մեջ
Լսվում էր լոկ ձայնդ քնքույշ,
Հոգուս խորքում արթնացնելով վառ սիրո հուշ…
Ես սիրում եմ քո քնքշանքի ծովը անափ,
Պայծառ սիրո ու արևի լույսն անմար,
Որն իմ սրտի խորունկ ծոցում շողշողալով
Ծնել է մի արևածին կյանք անսպառ …
Ու տվել է ինձ ապրելու նոր հույս ու լույս,
Իր կուսական այն մաքրությամբ ու պարզությամբ,
Որ ինձ նայող ամեն աչքում ես դարձել եմ
Սիրո ծովում լուռ լողացով մի անմար լույս…
Комментариев нет:
Отправить комментарий