div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

25.08.2016

ԿԱՐՈՂ ԵՍ ԳՆԱԼ




Թե այս աշխարհում,
Քո ապրած կյանքում,
Ոչինչ չես արել
Հօգուդ մարդկության,
Ոչինչ չես արել
Հոգուդ մաքրության,
Եվ սրտիդ խորքում
Հանգիստ լինելուն,
Գլուխդ հանգիստ
Բարձին դնելու,
Ապրելու համար՝
Կարող ես գնալ,
Քեզ ոչ-ոք երբեք
Ոչինչ չի ասի,
Լավ խոսք չես լսի,
Որն անկեղծ լինի,
Անկեղծ խոսք երբեք
Քեզ չեն նվիրի
Թե քո ողջ կյանքում
Չարիք ես գործել,
Թե չարին կյանքի
Թևեր ես տվել,
Թողել ես որ նա
Գլուխ բարձրացնի,
Ու սրտիդ խորքից
Իր խոսքը ասի,
Թե չես պայքարել
Բարին չես կերտել,
Ուստի զուր են
Հույսրդ տածած,
Թե քեզ  կնվիրեն
Սեր սրտից ծնված
Եթե խլել ես նույնիսկ
Գեթ մի կյանք,
Չփորձելով անգամ
Այդ կյանքը փրկել,
Թե կյանք կերտելու
Փոխարեն քո ողջ
Կյանքում եղել ես
Կյանքի թել կտրող,
Մի օր մկրատն այդ
Քո իսկ ձեռքերով
Կկտրի անգամ
Քո թելը կյանքի,
Առանց որևէ
Եվ խղճի խայթի
Եվ ինչպե՞ս կարող ես
Այդքանից հետո
Բարեգթության հույսեր ունենալ,
Թե մի օր մարդիկ
Քեզ կհասկանան,
Թե մի օր մարդիկ
Խղճի խայթ կզգան
Անձիդ նկատմամբ,
Ու կցանկանան
Օգնության մեկնել
Ձեռքն իրենց արդար
Նույնիսկ չհավատաս դու քո տեսածին,
Անգամ, թե ձեռքն այդ
Քեզ պարզված տեսնես,
Կեղծ է հավատա, ժպիտն
Աչքերի ձեռքը մեկնողի,
Քանզի չարությանը բարություն
Մարդը անզոր է շնորհել,
Անզոր է չարին նայել
Ժպիտով լցված աչքերով,
Եվ հույս ունենալ
Որ չարն այդ հանկարծ
Կդառնա բարի
Եվ չհավատաս երբեք
Քեզ ասված այն ջերմ խոսքերին,
Որոնք ականջիդ խորթ են թվալու,
Քանզի քո շուրթից
Երբեք չեն հնչել,
Եվ խորթ են դրանք
Քո իսկ մտքերին,
Քանզի մտքումդ
Միայն չարն է միշտ
Թևածել բազում, բազում տարիներ,
Եվ պարուրելով քո սիրտն ու հոգին,
Քեզ դարձրել անգութ,
Գթություն ասվածն
Օտար է դարձրել,
Խղճիդ նուրբ լարերը
Բթացրել է լուռ,
Եվ ունայնության մի կույր արահետ
Գծել է կյանքիդ ճանապարհին կից,
Որը քեզ համար եղել է, կարծես,
Ավելի պայծառ, ջերմ ու լուսավոր,
Եվ դու շեղվելով քո ճանապարհից,
Քայլել ես սկսել խավար ճամփեքով,
Խավար մթություն, պարուրված
Ստով, կեղծիքով, վատով,
Բայց քո աչքերում դարձել են դրանք
Արևից պայծառ, լուսնից լուսավոր…
Եվ այն կաթնագույն լույսը արևի,
Որ շողշողացել, վառվել է անմար,
Բորբ կրակ տվել,
Սրտեր ջերմացրել,
Պաղ տիեզերքում
Վառ սրտեր վառել,
Քեզ համար դարձել է
Չարիք այս կյանքում,
Որ խանգարել է քեզ ժպտալ անկեղծ,
Ժպտալ ողջ հոգով,
Եվ զգալ սրտի ողջ նուրբ լարերով,
Երջանկությունը քեզ բաժին հասած,
Ու երջանկության փոխարեն անսանձ
Ընտրել ես չարիքը կյանքդ սևացրած…
Սև այն էլ ինչ սև, անլույս մթություն,
Որից աշխարհում չկա փրկություն,
Որը անցնելով հոգուդ լարերի
Ոլորաններով ու ուղիներով,
Հասել է անհաս անհունը սրտիդ,
Ու լցրել այնտեղ
Չարությամբ, դավով,
Քեզ մատուցելով մեծ ոսկե գավով,
Համը դառնության…
Սակայն համը այդ քաղցրով պարուրել,
Նոր էր մատուցել,
Որ դու չզգաիր,
Ինչպես գերվեցիր,
Ինչպես քեզ գրկեց,
Իր ծոցը տարավ
Չարը գեղեցիկ
Կերպար ընդունած…
Այսքան վատը, որ
Քո կյանք ներխուժել
Ու շարունակում է քեզ գերեվարել
Դու չես նկատում,
Ու չես ցանկանում գոնե գիտակցել,
Որ քո կյանքն ինքդ ես
Կործանման տարել,
Որ քո կյանքն ինքդ ես
Այդպես փչացրել,
Արևի լույսը քեզանից վանել,
Մեղադրում ես լոկ քեզ շրջապատող
Ամեն ամենքին, որ քեզ չեն օգնել,
Լուռ հետևել են քո կործանմանը,
Ու օգնության ձեռք անգամ չեն մեկնել,
Որ նայել են լուռ քո մութ աչքերին,
Ու արևի լույս այնտեղ չեն վառել,
Որ բռնել են ձեռքդ, ժպտացել են լուռ,
Բայց ժպիտը այդ սրտիդ չի դիպել,
Քեզ շրջապատից հասել է միայն
Պաղ վերաբերմունք, և ոչ ավելին,
Ու, որ քո կողքին կյանքիդ օրերում
Եվ ոչ մի վայրկյան չի եղել բարին,
Ու դու չես զգացել այն զորեղ ուժը
Մեծ անկեղծության…
Իսկ մտածե՞լ ես պատճառի մասին,
Փորձե՞լ ես արդյոք հասկանալ, ո՞րն է
Պատճառն այն, որ միշտ
Մենակ ես եղել,
Ընկեր չի եղել
Երբեք քո կողքին,
Չի լուսավորել
Քո մարած հոգին,
Ու չես հասկացել
Գինը քո կյանքի,
Մեղավորներին
Քո ներսում փնտրիր…
Եվ ի՞նչ ես արել,
Որ կյանքդ փոխես,
Ու խավարն այդ մեծ
Կյանքիցդ վանես,
Որ լուսավորվի
Օրդ մթամած,
Ու շուրջբոլորդ
Հայտնվեն միայն
Խոսքերը անկեղծ,
Ժպիտը մաքուր,
Սերը անարատ,
Որ ոտքիդ տակի հողը քարքարոտ,
Իր տեսքը փոխի ու դառնա պարարտ,
Որ այս աշխարհում
Բարին քեզ հյուր գա,
Որ չարին հաղթի
Ու հոգիդ փրկի,
Որ դու վերջապես
Ջերմ ժպիտ տեսնես,
Ու ժպիտով այդ
Սիրտդ ջերմացնես,
Քանզի միմիայն
Ջերմ սրտերում է
Դարեր շարունակ մեծ սերը ապրել…
Ճիշտ է, դու նույնիսկ
Այդ մասին գոնե
Եվ մի ակնթարթ չես մտաբերել…
Էհ, էլ ի՞նչ ասեմ,
Մեկ է քո կյանքում
Ոչինչ չի փոխվի,
Մինչ այն վայրկյանը,
Երբ սրտիդ խորքում
Չարթնանա նորը,
Որ չցանկանաս
Փոխել ինքդ քեզ,
Փոխել քո կյանքը,
Փոխես ժպիտով տհաճ մռայլը,
Վառես սրտումդ ապրող արևը,
Մինչ չցանկանաս վատի փոխարեն
Լսել մարդկության պայծառ բարևը,
Եվ կեղծավորի խոսքի փոխարեն
Լսել անկեղծ, արդար բառերը,
Մինչ չպարսավես քո ներսի չարին,
Մինչ չքարկոծես քեզ կործանողին,
Մինչ չդադարես գովերգել անվերջ
Քո սիրտ ներխուժած մռայլ խավարին,
Մինչ չցանկանաս հաելու մեջ նայել,
Եվ արտացոլանքդ լուսավոր տեսնել,
Զուր է ամեն բան, իսկ ամեն ասված
Խոսքը՝ անիմաստ ու աննպատակ,
Այսքան տողերը կարդալուց հետո,
Մի պահ մտածիր, արդյոք քո կողքին
Կանգնած մարդկության այս ստվար զանգվածին,
Պետք է արդյոք քո նման մեկը,
Որ կազմ ու պատրաստ կանգնած է,
Հանուն չարիք գործելուն…
Մի պահ մտածիր,
Թե ի՞նչ ես ուզում
Մարդիկ քեզ ասեն,
Կարող ես մնա՞լ, թե՞
Հուր հավիտյան կարող ես գնալ…

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար