Այնքան գեղեցիկ պատկեր է այնտեղ,
Կարծես նկարիչն իր նուրբ վրձինով
Մի նուրբ պակեր է զգույշ վրձնել այնտեղ….
Այնպես գեղեցիկ ու այնքան քնքույշ,
Մանրանկար է պատկերված ասես,
Մարգարիտներով մի ամբողջ աշխարհ,
Մի տիեզերք է պատկերված կարծես…
Եվ պատուհանից դուրս նայելիս էլ,
Ինձ թվում է, թե մի հեքիաթային
Ճերմակ սավան է փռված դիմացս,
Լի մեծ մաքրությաբ ու մեծ պարզությամբ…
Ամեն բան առել իր ճերմակի մեջ,
Քուն է պարգևել տաք վերմակի տակ,
Եվ ասել, - Սպասեք, մի փոքր էլ ահա,
Նորից կտեսնեք արեգակը տաք…
Комментариев нет:
Отправить комментарий