Ապրել եմ ուզում...
Ապրել քո կողքին, ապրել քեզ համար, ապրել քո սիրով,
Ապրել այն հույսով, որ բախտն ինձ ժպտաց,
Ու ինձ ուղարկեց պարգևն այն սպասված,
Որ փնտրել եմ միշտ, անվերջ որոնել...
Ապրել եմ ուզում...
Ապրել քո սիրով, և վստահ լինել,
Որ միշտ կլողամ սիրո օվկիանում,
Ու հենց քո սիրո անտակ օվկիանում
Կարող եմ լողալ,սուզվել անդադար,
Եվ վստահ լինել, որ չեմ խեղդվի,
Այլ կգտնեմ նոր, բազում հրաշքներ,
Որոնք ինձ կօգնեն երջանիկ լինել
Երջանիկ քեզնով... Քո սիրո համար...
Ապրել եմ ուզում...
Ապրել միմիայն քո սիրո ծովում,
Եվ լողալ այնտեղ որպես մի ձկնիկ,
Ում պետք չէ ոչինչ ապրելու համար
Բացի քո սիրուց... Բացի քեզանից...
Ապրել եմ ուզում...
Ապրել քո կողքին, և վստահ լինել,
Որ երջանիկ ես դու էլ իմ կողքին,
Հենց այն պատճառով, որ քո սիրո կողքին
Ապրում է նաև սերն իմ անսասան,
Որն երջանիկ է միայն քեզանով...
Ապրել եմ ուզում...
Ապրել քո սրտում, քո սրտի խորքում
Ստեղծել մի աշխարհ և այն պարուրել
Մի դրախտային անսպառ ջերմությամբ,
Որի օգնությամբ ինձ կհաջողվի կյանքդ ջերմացնել,
Կյանքդ լցնելով ցով երջանկուտյամբ...
Ապրել եմ ուզում ողջ վերոնշյալ իմ թվարկածով,
Ու քեզ էլ ստիպել ապրել երջանիկ
Միայն իմ կողքին... Միայն իմ սրտում...
Ինչպես որ ես եմ ապրում քեզանով,
Ու քո նուրբ, բարի, մեղմ սրտի խորքում
Ապրել երազում...
Комментариев нет:
Отправить комментарий