div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

21.12.2016

ԱՆՀՆԱՐ Է ԱՊՐԵԼ





















Առանց քեզ կարծես այս մեծ աշխարհում
Լինեմ ինչ որ մի փոքրիկ երևույթ,
Ով երբևից չի տեսել արև,
Ու չի հիացել շողով արևի...
Առանց քեզ կարծես մեծ տիեզերքում
Լինեմ հեռավոր մի անշուք աստղ,
Ում երբևիցէ ոչ-ոք չի տեսել,
Ում տված լույսը ոչ-ոք չի զգացել...
Առանց քեզ կարծես լինեմ մի քամի,
Որն ամենուրեք սուրում է իզուր,
Բայց և չգիտի, թե մեծ աշխարհի
Որ ծայրամասում են իրեն կարոտում...
Մի քամի, որը մեղմիկ երգում է,
Սակայն երգը իր լսող չի գտնում,
Մենակ դեգերում, մենակ ման գալիս,
Բայց զրուցակից իրեն չի գտնում...
Առանց քեզ կարծես լինեմ մի սոխակ,
Որն ապրում է մի հրաշք աշխարհում,
Ու դայլայլում է ցերեկ ու գիշեր,
Սակայն արձագանք երբեք չի ստանում...
Այս մեծ աշխարհում ապրում եմ միայն,
երբ քո հմայքով կողքիս ես լինում,
Երբ քո նուրբ ձայնով խոսում ես ինձ հետ,
Եվ քո աչքերով եմ աշխարհին նայում...
Քո նուրբ աչքերով աշխարհը այնքան
Բարի է թվում, լցված ջերմությամբ,
Որ հիմա խորթ է լոկ պատկերացնել,
Որ հնարավոր է առանց քեզ ապրել…

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար