div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

14.11.2013

Անծանոթուհի

Առաջին անգամ, երբ հանդիպեցի,
Անունդ հիշել անգամ չկարողացա,
Պատկերդ հոգուս խորքում պահեցի,
Քեզնով հիացած դանդաղ հեռացա:
Փայլը աչքերիդ միշտ մնաց անմար,
Իմ աչքերի մեջ խենթ ու խելահար,
Գերվեցի հանկարծ հայացքիդ չքնաղ,
Դու մի հրեշտակ վեհ ու անկատար:
Եվ իմ հուշերում իմ մտքերի մեջ
Քեզ միշտ պահելով, լուռ որոշեցի,
Կնքել մի անուն, որը կարտահայտի
Հմայքդ չքնաղ ու սիրտդ բարի:
Սակայն նման բառ կամ նման անուն
Նույնիսկ հորինել չկարողացա,
Չկա ոչ մի բառ, որն արտահայտի
Տեսած հրաշքը իմ խեղճ աչքերի:
Այդպես լուռ, մենակ ու մտամոլոր,
Փնտրում եմ հիմա մի վեհ էակի,
Որին իմ սիրտը մի անուն կնքեց...
Անծանոթուհի ...

28.10.2013

Անվերնագիր

Աննման էակ ես դու,
Նման չքնաղ հրեշտակի,
Նորաբաց վարդ քո սրտից
Աշխարհում ոչ ոք չունի...

Անմեղ մի զգացում

Անմեղ մի զգացում պատել է հոգիս,
Փոթորկել է այն, դարձրել խելագար,
Հիմա հեռու ես, չկաս դու կողքիս,
Սիրտս է կարոտի օվկիան ալեկոծ:
Հեռու ես հիմա, կարոտում եմ քեզ,
Կարոտում եմ քո նայվածքն աչքերի,
Առանց քեզ կարծես մահացել եմ ես,
Կարծես կանգնել են զարկերն իմ սրտի:
Չկաս դու կողքիս, բայց սիրում եմ քեզ,
Եվ մոռանալ էլ չեմ կարողանում,
Մխրճվել ես լուռ խորքերը սրտիս,
Ինչպես արմատը կաղնու հաստաբուն:
Չկաս դու կողքիս, շատ տխուր  եմ ես,
Եվ խենթի նման կարոտում եմ քեզ,
Սակայն դու կարծես անգութ թռչնի պես,
Ճախրել ես հեռու . . .Փնտրում եմ ես քեզ...
Փնտրում եմ, կարծես ապրելուս միակ հույսը դու լինես,
Սրտիս տիրուհին, վեհ աստվածուհին իմ երազների,
Փրկությունն ես իմ, սրտիս, ողջ կյանքիս...
Փրկություննես իմ վառ երազների...

02.10.2013

Անվերնագիր

Քեզ մոռանալ դժվար է, բայց
Քո խոսքերն են դա ստիպում,
Քո սիրտը ինձ չընդունեց,
Տեղ չգտա քո սրտում:
Ու հիմա ես տխուր քայլում,
Քո մասին եմ մտածում,
Մտածում եմ. Ի±նչ պատահեց,
Ինչու± քեզ չեմ մոռնում:
Ի±նչն է ստիպում ինձ անդադար,
Լոկ քո մասին մտածել,
Ի±նչն է ստիպում քեզ կարոտել,
Շարունակել քեզ սիրել:
Չէ± որ քո սիրտն ինձ չընդունեց,
Տեղ չգտա քո սրտում ...
Քեզ մոռանալ դժվար է բայց
Քո խոսքեն են դա ստիպում ....

15.09.2013

Քեզանից հետո

Երբ դու հեռացար. ամեն ինչ փոխվեց,
Կյանքը ինձ համար կարծես կանգ առավ,
Շուրջս ամեն ինչ մթնեց ու լռեց,
Երջանկությունը մտքիցս կորավ:
Շուրջս ամեն ինչ միապաղաղ էր,
Չկար ապրելու ոչ մի ցանկություն,
Շնչածս օդը անգամ շատ դառն էր,
Ինձ համար կարծես չկար փրկություն:
Ամեն ինչ սառն էր, օտար ու մռայլ,
Սրտիս սուր ցավից էլ  ոչինչ չէի զգում,
Կյանքը մեռած էր, տխուր էր, ունայն,
Սրտիս զարկերը անգամ էլ չէի զգում:
Դու լուռ հեռացար` չհասկանալով,
Որ մի սիրահար սիրտ կործանեցիր,
Դու լուռ հեռացար ոչինչ չասելով,
Չհասկանալով, թե ինչ ես անում:
Անդարձ հեռացար, չցանկանալով
Անգամ բացատրել թե ինչ կատարվեց,
Ուրիշ սիրտ գտար, չհասկանալով,
Որ քո պատճառով իմ սիրտը կանգնեց ...

ՍԻՐՏԸ

Սրտին պետք է փառաբանել,
Որ վառ պահի երազները,
Սրտին պետք է միշտ գովերգել,
Որպեսզի այն միշտ զգոն մնա:
Պետք է ամուր կառչել բախտից.
Չկանգնեցնի որ սիրտը մեր,
Սրտին պետք է սիրով պատել,
Որ այն երբեք չերերա:
Պետք է սիրել, սիրվել է պետք,
Սիրտը սիրո կարիքն ունի,
Դա է սրտի երազանքը,
Առանց սիրո կդառնանա:
Սերն է ստիպում սրտին զարկել,
Սիրտն էլ ստիպում է մեզ ապրել,
Սիրո հույզեր գաղտնի պահել,
Սիրելով ենք մենք միշտ ապրել:
Սրտով սիրել բարդ է լինում,
Սակայն սիրտն է դա մեզ ստիպում,
Պահանջում է սեր, գորովանք,
Պարգևելով միշտ քնքշանք . . .

Բավական է լաց լինենք


Ով հայ ժողովուրդ մի պահ ինձ լսիր,
Լսի' ր,  թե հիմա քեզ ինչ եմ ասում,
Լսի' ր  ու փորձիր այն ճիշտ ընկալել,
Ու քո ողջ կյանքում այն ճիշտ կիրառել:
Բավական չեղա՞ վ ինչքան նստեցիր,
Ու արտասվեցիր քո դաժան բախտից,
Դեռ չհասկացա՞ր,  որ դաժան բախտը,
Ինքդ քո ձեռքով լուռ ամրագրեցի:
Բավական չեղա՞վ ինչքան խնդրեցիր,
Իսկ  մերժվելուց էլ չհանձնվեցիր,
Քեզ համար կյանքում լացն առաջնահերթ
Նոր ելք  գտնելու  ուղի դարձրեցիր:
Ամոթ չէ՞ արդյոք այս մեծ աշխարում,
Պատմություն կերտած մեծ ազգ լինելով,
Լացել  ու մուրալ ու չհասկանալ,
Ումից  և ինչպես  կամ ինչի համար:
Դու չե՞ս հասկանում, արցունք թափելով,
Այս կյանքում ոչ-ոք ոչինչ չի գտնում,
Այլ հակառակը՝ նա միշտ կորցնում է,
Արժանապատիվ կյանքն է իր կորցնում:
Լսի՛ր,  ու փորձիր ինձ ճիշտ հասկանալ,
Ես ցավ եմ ապրում այսպես խոսելով,
Բայց ավելի շատ մեծ ցավ եմ ապրում
Երբ այս ամենն է անցնում իմ կողքով:
Ես շատ եմ տխրում, երբ նկատում եմ,
Իմ ազգի տխուր, անհույս ապագան,
Երբ տեսնում եմ, թե այս փուճ  ներկայով,
Ինչպես է փորձում առաջ ընթանալ:
Բավական չեղա՞վ, դեռ  չհասկացա՞ր,
Որ ոչ -ոք օգնել քեզ չի պատրաստվում,
Ինչպե՞ս  չես տեսնում, իբր օգնելով
Ինչպես ես ձեռքի խաղալիք դառնում:
Ով նվագում է, դու պար ես գալիս,
Ով ծափ է տալիս՝ վեր-վեր ես թռչում,
Եվ շարունակում ես ժպտալով ապրել …
Կարծես թե ինքդ քեզ ես դու խաբում:
Դու չե՞ս ամաչում,  երբ  քեզ ասում են
Աղքատիկ ինչ-որ փոքրիկ պետություն,
Եվ համարում են, թե Հայաստանում, 
Բոլորն ուրիշի հաշվին են ապրում:
Ամոթ չէ՞ արդյոք պիտակով ապրել,
Պիտակավորվելն ինչքանո՞վ  է լավ,
Կարծում եմ այսքան բացասականը
Մեր ազգի համար շատ է և ոչ բավ:
Դեռ չհասկացա՞ր, որ քեզ չեն օգնում,
Այլ ողորմություն են քո առջև նետում,
Այնպես են անում, որ կախված լինես,
Կախման մեջ մնաս քեզ օգնօղներից,
Որ չհամարձակվես ինչ-ոչ քայլ անես
Առանց թույլտվությունը նրանց ստանալու:
Իմ պատվավոր ազգ, ինձ չպարսավես,
Կամ չքարկոծես խոսքերիս համար,
Այսպես խոսելով չեմ վիրավորում,
Այլ փորձում եմ լոկ խոսքը իմ հայտնել:
Խոսքեր, որ կարծես սուր դանակ լինեն,
Որոնք  խրվել են  տանջվող սրտիս մեջ,
Եվ արնաքամ են անում ինձ  ներսից,
Եվ չեն թողնում, որ մի  փոքր էլ ապրեմ:
Ով հայ ժողովուրդ, դու էլ մի տխրիր,
Այլ փորձիր շտկել սխալներն այս բյուր,
Սխալներ, որոնք նոր չեն հայտնվել,
Դարեր շարունակ են նրանք կուտակվել:
Փորձիր, և հանկարծ կարող է ստացվի,
Եվ  դու էլ կզգաս, թե ինչ էի ասում,
Շտկելով թեկուզ փոքրիկ մի մասը,
Կզգաս ինչպես են երջանիկ ապրում:
Առանց խնդրելու, կամ էլ մուրալու,
Կամ էլ թե մի բուռ հացի սպասելու,
Քո  ներքին Եսը  զուտ բարձրացնելով,
Կզգաս ինչպես է ազգն հզորանում:
Հզոր լինելը ազգի մեծ պարտքն է,
Իսկ հզորանալն անհատի կամքը,
Դե ուրեմն եկեք իրարից անջատ,
Բայց միասնաբար, լուռ հզորանանք,
Իսկ հետո աշխարհն ինքը կտեսնի,
Ու կզգա հայի անսանձ,  մեծ ուժը:
Եկեք ճիշտ ապրենք, մենք սխալվելու
Իրավունք արդեն այլևս չունենք . . .

Սիրահարի ցանկություն

Եթե լինեմ ես մի ծաղիկ նորաբաց
Կուզեի պոկեին ու նվիրեին միայն քեզ:
Եթե լինեմ ես մի պարտեզ ծաղկաշատ,
Կուզեի մտնեիր այդ պարտեզը միայն դու:
Եթե լինեմ ես մի երկինք աստղալի,
Կուզեի շողաին այդ ասղերը միայն քեզ:
Եթե լինեմ սիրահարի երգող երգ,
Կուզեմ լինես երգ լսողը միայն դու:
Եթե լինեմ սրուն գերի դարձած սիրտ,
Կուզեմ լինես սիրտ գերողը միայն դու:
Եթե լինեմ մի պատանի սիրահար,
Թող որ լինես իմ սիրելին միայն դու. . . .

14.09.2013

Սիրում եմ քեզ սիրելիս

Թող, որ ես քեզ ամուր գրկեմ,
Ամուր սեղմեմ իմ կրծքին,
Սրտիս սերը նվիրեմ քեզ,
Ու ջերմացնեմ քո հոգին:
Թող. որ լինեմ միշտ երջանիկ,
Միշտ երջանիկ լոկ քեզ հետ,
Թող, որ լինեմ անվերջ կողքիդ,
Սիրով պատեմ կյանքդ միշտ:
Հոգիդ լցնեմ սիրով իմ խենթ,
Ու խենթանամ քո սիրուց,
Թող քեզ ամուր սեղմեմ սրտիս,
Սիրտս զարկի քո սիրուց:
Չեմ ուզում քեզ կորցնել հանկարծ,
Չեմ ուզում, որ հեռանաս,
Երազում եմ լինես կողքիս,
Սիրուն հասնեմ քո անհաս:
Հասնեմ սիրուդ, սիրտդ գերեմ,
Որախ ապրեմ քո կողքին,
Անկեղծ սիրեմ, սիրվեմ անկեղծ,
Սիրով օծեմ քո հոգին:
Սիրտս անվերջ տենչում է քեզ,
Երազում է քո մասին,
Եղիր կողքիս, դու ինձ պետք ես,
Սիրում եմ քեզ սիրելիս ...

Միշտ ժպտա

Ժպտա, խնդրում եմ քեզ,
Ժպիտը շատ է սազում քեզ,
Ժպիտդ ստիպում է բոլորին
Ամեն կերպ նմանվելու քեզ:
Ստիպում է լինել բարի,
Ստիպում է շողալ բոլորին,
Ստիպում է դառնալ արև,
Ջերմացնել մրսող աշխարհին:
Ժպիտդ փոխում է հոգիս,
Սիրտս լցնում Է ջերմությամբ,
Ժպիտդ ստիպում է ինձ ժպտալ,
Ստիպում ինձ լցվել բարությամբ:
Ժպտա, խմդրում եմ քեզ,
Ժպիտը սազում է քեզ
Ժպիտդ ստիպում է ինձ
Ժպտալ ու անկեղծ սիրել քեզ ...



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար