Ով հայ ժողովուրդ մի պահ ինձ լսիր,
Լսի' ր, թե հիմա քեզ ինչ եմ ասում,
Լսի' ր ու փորձիր այն ճիշտ ընկալել,
Ու քո ողջ կյանքում այն ճիշտ կիրառել:
Բավական չեղա՞ վ ինչքան նստեցիր,
Ու արտասվեցիր քո դաժան բախտից,
Դեռ չհասկացա՞ր, որ դաժան բախտը,
Ինքդ քո ձեռքով լուռ ամրագրեցի:
Բավական չեղա՞վ ինչքան խնդրեցիր,
Իսկ մերժվելուց էլ չհանձնվեցիր,
Քեզ համար կյանքում լացն առաջնահերթ
Նոր ելք գտնելու ուղի դարձրեցիր:
Ամոթ չէ՞ արդյոք այս մեծ աշխարում,
Պատմություն կերտած մեծ ազգ լինելով,
Լացել ու մուրալ ու չհասկանալ,
Ումից և ինչպես կամ ինչի համար:
Դու չե՞ս հասկանում, արցունք թափելով,
Այս կյանքում ոչ-ոք ոչինչ չի գտնում,
Այլ հակառակը՝ նա միշտ կորցնում է,
Արժանապատիվ կյանքն է իր կորցնում:
Լսի՛ր, ու փորձիր ինձ ճիշտ հասկանալ,
Ես ցավ եմ ապրում այսպես խոսելով,
Բայց ավելի շատ մեծ ցավ եմ ապրում
Երբ այս ամենն է անցնում իմ կողքով:
Ես շատ եմ տխրում, երբ նկատում եմ,
Իմ ազգի տխուր, անհույս ապագան,
Երբ տեսնում եմ, թե այս փուճ ներկայով,
Ինչպես է փորձում առաջ ընթանալ:
Բավական չեղա՞վ, դեռ չհասկացա՞ր,
Որ ոչ -ոք օգնել քեզ չի պատրաստվում,
Ինչպե՞ս չես տեսնում, իբր օգնելով
Ինչպես ես ձեռքի խաղալիք դառնում:
Ով նվագում է, դու պար ես գալիս,
Ով ծափ է տալիս՝ վեր-վեր ես թռչում,
Եվ շարունակում ես ժպտալով ապրել …
Կարծես թե ինքդ քեզ ես դու խաբում:
Դու չե՞ս ամաչում, երբ քեզ ասում են
Աղքատիկ ինչ-որ փոքրիկ պետություն,
Եվ համարում են, թե Հայաստանում,
Բոլորն ուրիշի հաշվին են ապրում:
Ամոթ չէ՞ արդյոք պիտակով ապրել,
Պիտակավորվելն ինչքանո՞վ է լավ,
Կարծում եմ այսքան բացասականը
Մեր ազգի համար շատ է և ոչ բավ:
Դեռ չհասկացա՞ր, որ քեզ չեն օգնում,
Այլ ողորմություն են քո առջև նետում,
Այնպես են անում, որ կախված լինես,
Կախման մեջ մնաս քեզ օգնօղներից,
Որ չհամարձակվես ինչ-ոչ քայլ անես
Առանց թույլտվությունը նրանց ստանալու:
Իմ պատվավոր ազգ, ինձ չպարսավես,
Կամ չքարկոծես խոսքերիս համար,
Այսպես խոսելով չեմ վիրավորում,
Այլ փորձում եմ լոկ խոսքը իմ հայտնել:
Խոսքեր, որ կարծես սուր դանակ լինեն,
Որոնք խրվել են տանջվող սրտիս մեջ,
Եվ արնաքամ են անում ինձ ներսից,
Եվ չեն թողնում, որ մի փոքր էլ ապրեմ:
Ով հայ ժողովուրդ, դու էլ մի տխրիր,
Այլ փորձիր շտկել սխալներն այս բյուր,
Սխալներ, որոնք նոր չեն հայտնվել,
Դարեր շարունակ են նրանք կուտակվել:
Փորձիր, և հանկարծ կարող է ստացվի,
Եվ դու էլ կզգաս, թե ինչ էի ասում,
Շտկելով թեկուզ փոքրիկ մի մասը,
Կզգաս ինչպես են երջանիկ ապրում:
Առանց խնդրելու, կամ էլ մուրալու,
Կամ էլ թե մի բուռ հացի սպասելու,
Քո ներքին Եսը զուտ բարձրացնելով,
Կզգաս ինչպես է ազգն հզորանում:
Հզոր լինելը ազգի մեծ պարտքն է,
Իսկ հզորանալն անհատի կամքը,
Դե ուրեմն եկեք իրարից անջատ,
Բայց միասնաբար, լուռ հզորանանք,
Իսկ հետո աշխարհն ինքը կտեսնի,
Ու կզգա հայի անսանձ, մեծ ուժը:
Եկեք ճիշտ ապրենք, մենք սխալվելու
Իրավունք արդեն այլևս չունենք . . .
Լսի' ր ու փորձիր այն ճիշտ ընկալել,
Ու քո ողջ կյանքում այն ճիշտ կիրառել:
Բավական չեղա՞ վ ինչքան նստեցիր,
Ու արտասվեցիր քո դաժան բախտից,
Դեռ չհասկացա՞ր, որ դաժան բախտը,
Ինքդ քո ձեռքով լուռ ամրագրեցի:
Բավական չեղա՞վ ինչքան խնդրեցիր,
Իսկ մերժվելուց էլ չհանձնվեցիր,
Քեզ համար կյանքում լացն առաջնահերթ
Նոր ելք գտնելու ուղի դարձրեցիր:
Ամոթ չէ՞ արդյոք այս մեծ աշխարում,
Պատմություն կերտած մեծ ազգ լինելով,
Լացել ու մուրալ ու չհասկանալ,
Ումից և ինչպես կամ ինչի համար:
Դու չե՞ս հասկանում, արցունք թափելով,
Այս կյանքում ոչ-ոք ոչինչ չի գտնում,
Այլ հակառակը՝ նա միշտ կորցնում է,
Արժանապատիվ կյանքն է իր կորցնում:
Լսի՛ր, ու փորձիր ինձ ճիշտ հասկանալ,
Ես ցավ եմ ապրում այսպես խոսելով,
Բայց ավելի շատ մեծ ցավ եմ ապրում
Երբ այս ամենն է անցնում իմ կողքով:
Ես շատ եմ տխրում, երբ նկատում եմ,
Իմ ազգի տխուր, անհույս ապագան,
Երբ տեսնում եմ, թե այս փուճ ներկայով,
Ինչպես է փորձում առաջ ընթանալ:
Բավական չեղա՞վ, դեռ չհասկացա՞ր,
Որ ոչ -ոք օգնել քեզ չի պատրաստվում,
Ինչպե՞ս չես տեսնում, իբր օգնելով
Ինչպես ես ձեռքի խաղալիք դառնում:
Ով նվագում է, դու պար ես գալիս,
Ով ծափ է տալիս՝ վեր-վեր ես թռչում,
Եվ շարունակում ես ժպտալով ապրել …
Կարծես թե ինքդ քեզ ես դու խաբում:
Դու չե՞ս ամաչում, երբ քեզ ասում են
Աղքատիկ ինչ-որ փոքրիկ պետություն,
Եվ համարում են, թե Հայաստանում,
Բոլորն ուրիշի հաշվին են ապրում:
Ամոթ չէ՞ արդյոք պիտակով ապրել,
Պիտակավորվելն ինչքանո՞վ է լավ,
Կարծում եմ այսքան բացասականը
Մեր ազգի համար շատ է և ոչ բավ:
Դեռ չհասկացա՞ր, որ քեզ չեն օգնում,
Այլ ողորմություն են քո առջև նետում,
Այնպես են անում, որ կախված լինես,
Կախման մեջ մնաս քեզ օգնօղներից,
Որ չհամարձակվես ինչ-ոչ քայլ անես
Առանց թույլտվությունը նրանց ստանալու:
Իմ պատվավոր ազգ, ինձ չպարսավես,
Կամ չքարկոծես խոսքերիս համար,
Այսպես խոսելով չեմ վիրավորում,
Այլ փորձում եմ լոկ խոսքը իմ հայտնել:
Խոսքեր, որ կարծես սուր դանակ լինեն,
Որոնք խրվել են տանջվող սրտիս մեջ,
Եվ արնաքամ են անում ինձ ներսից,
Եվ չեն թողնում, որ մի փոքր էլ ապրեմ:
Ով հայ ժողովուրդ, դու էլ մի տխրիր,
Այլ փորձիր շտկել սխալներն այս բյուր,
Սխալներ, որոնք նոր չեն հայտնվել,
Դարեր շարունակ են նրանք կուտակվել:
Փորձիր, և հանկարծ կարող է ստացվի,
Եվ դու էլ կզգաս, թե ինչ էի ասում,
Շտկելով թեկուզ փոքրիկ մի մասը,
Կզգաս ինչպես են երջանիկ ապրում:
Առանց խնդրելու, կամ էլ մուրալու,
Կամ էլ թե մի բուռ հացի սպասելու,
Քո ներքին Եսը զուտ բարձրացնելով,
Կզգաս ինչպես է ազգն հզորանում:
Հզոր լինելը ազգի մեծ պարտքն է,
Իսկ հզորանալն անհատի կամքը,
Դե ուրեմն եկեք իրարից անջատ,
Բայց միասնաբար, լուռ հզորանանք,
Իսկ հետո աշխարհն ինքը կտեսնի,
Ու կզգա հայի անսանձ, մեծ ուժը:
Եկեք ճիշտ ապրենք, մենք սխալվելու
Իրավունք արդեն այլևս չունենք . . .
Комментариев нет:
Отправить комментарий