div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

03.03.2016

ԱՍՏՂԱՓԱՅԼ ՔՈ ԱՉՔԵՐԸ


Մթամած, աստղապատ մի գիշեր,
Աստղերի վառ լույսով շղարշված,
Դու եկար ինձ այցի երազում,
Արթնացավ սիրտս խորը քնած…

Եկար ու նստեցիր լուռ կողքիս,
Շուրթերդ ոչ մի բառ չասացին,
Շուրթերիդ փոխարեն սրտիս հետ
Քո քնքուշ աչքերը խոսեցին…
Այնքան քաղցր էր ձայնը նրանց,
Եվ օծված անսահման մեծ սիրով,
Որ սիրտս լռության գիրկն ընկած
Լուռ արբեց աչքերիդ խոսքերից…
Դու եկար ու քեզ հետ բերեցիր
Լուսավոր փայլը վառ աստղերի,
Երազիս անսահման խավարում,
Ինձ գերեց լույսն աստղի քո աչքի…
Քեզ տեսա, սիրեցի, գերվեցի,
Քո սիրո խորհրդով արբեցի,
Արթնացա սիրո ծովն իմ սրտում,
Քո չքնաղ աչքերին գերվեցի…
Անսահման սիրով քեզ սիրեցի…

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար