div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

03.05.2014

ԿՐԿԻՆ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՄ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ

Ես հեռանում եմ իմ իսկ ձեռքերով կերտած աշխարհից,
Ես հեռանում եմ քեզնով արարած այն վեհ դրախտից,
Որտեղ երբևէ երազել եմ լուռ ապրել միշտ քեզ հետ…
Ես հեռանում եմ քո ձեռքով ստեղծված ոսկե պալատից,
Որտեղ դու մի վեհ, բարի թագուհի, իսկ ես էլ քեզ ստրուկ
Ապրել եմ ու միշտ արբել քեզանով՝ եղել երջանիկ…
Ես էլ չեմ ուզում խելքահան լինել քո սիրո դարդից,
Ես էլ չեմ ուզում միայնակ լինել քո կողքին կանգնած,
Ու քո ջերմությամբ լուռ ջերմանալով՝  մրսել մեղմ քամուց…
Հաղթահարել եմ միշտ փոթորիկներ, բազում արհավիրք,
Բայց քո սիրո դեմ անզոր եմ հիմա դուրս  գալ, մարտնչել,
Հաղթում է նա ինձ  լուռ հարվածելով սրտիս վիրավոր …
Ես հեռանում եմ, քանզի չեմ ուզում այլևս լինել գերի քո սիրուն,
Գերի, ով գիտի ճամփան փրկության, բայց  և չի փախչում,
Չի կարողանում հաշտվել միայնակ ապրելու մտքին…
Ես էլ չեմ ուզում տեսնել քեզ կողքիս, լինել այդքան մոտ,
Քանզի անզոր եմ համոզել ինքս ինձ և զուր հուսադրել,
Որ լավ կլինի ավարտն այս անգամ և ես չեմ տանջվի անհույս կարոտից…
Անլույս կարոտից, որ մտել սիրտս, հանգիստ չի տալիս,
Չի թողնում ապրեմ, կյանքը  վայելեմ  գոնե մեկ րոպե… Որ քեզ չհիշեմ,
Ու քեզ տենչալով զուր չտանջվեմ, հաշտվեմ առանց քեզ ապրելու մտքին…
Բայց ոչ, չի ստացվում, անզոր եմ դարձել. Չեմ կարողանում հաղթել կարոտին,
Չեմ կարողանում քեզ մտքիցս հանել, առանց քեզ ապրել չեմ կարողանում,
Մտել ես սրտիս խոր անկյունները, ուր միայն դու ես ու սերն իմ անսպառ…
Անզոր եմ քանդել կամուրջը վերջին, քանզի լավ գիտեմ՝ օդից կկախվեմ
Մեկ րոպե ավել կողքիդ լինելու, կարոտս առնելու՝ ապրելու համար,
Եվ չեմ հեռանա, եթե մեկ անգամ, գեթ վերջին անգամ ձայնդ չլսեմ…
Սակայն ես հիմա փորձում եմ լքել աշխարհը, որտեղ քեզ եմ հանդիպել,
Փորձում եմ, սակայն չեմ համարձակվում և չեմ ցանկանում,
Քանզի լավ գիտեմ, որ հեռանալիս սիրտս կանգ կառնի…
Քանզի լավ գիտեմ էլ չեմ դիմանա նման հարվածի. Սիրել, բայց  գնալ,
Ապրել այն մտքով, որ խենթի նման սիրում եմ, սակայն կորցնում եմ կրկին,
Կրկին կորցնում եմ երջանկությունս…  

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար