Ես պետք է մոռանամ քեզ և ես դա կանեմ,
Քանի որ հիմա սիրտս է դա ուզում,
Քանի որ արդեն շատ բարդ է դարձել
Ապրել սիրելով, բայց գիտակցությամբ,
Որ դու իմը չես ու չես էլ լինի...
Ես պետք է մոռանամ քեզ... Ես դա կփորձեմ,
Քանզի անկարող եմ լուռ համակերպվել
Քեզ դեռ չգտած կորցնելու մտքին.
Ծանոթ վիճակ է, բայց սիրտս մեղք է,
Որ նման փորձության կրկին ենթարկվի...
Նա կդիմանա՞, ոչ ոք չգիտի,
Սակայն վերքը շատ խորը կլինի,
Որ բուժել ոչ ոք չի կարողանա,
Ես համոզված եմ սիրտս ուժեղ է,
Բայց վախենում եմ, որ կհանձնվի...
Որ պայքարել էլ չի ցանկանա ապրելու համար,
Կյանքը կդառնա
պարզ,
միապաղաղ, անհետաքրքիր,
Որ էլ չի փորձի նորից ջերմանալ,
Կհամակերպվի տխուր, միայնակ կյանքին այս ցավոտ,
Կորցնելով հույսի միակ աղբյուրը. սիրված լինելու լույսը արևոտ...
Ես... Մոռանամ քեզ.... Շատ բարդ մի խնդիր,
Որը ինձ պետք է լուծել շատ արագ,
Մի հարց, որ պետք է պատասխան ատանա,
Քանի որ սիրտս է տանջվում կարոտից,
Դա սրտիս է պետք, սակայն նա դեմ է....
Ես գիտեմ, որ պետք է մտքիցս հանեմ քեզ,
Որ կարողանամ սրտիցս էլ հանել,
Սակայն սրտիցս հանելու մտքի հետևանքներից,
Վախենում եմ քեզ մտքիցս հանել....
Դա սրտիս է պետք, սակայն նա դեմ է ....
Комментариев нет:
Отправить комментарий