div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

09.11.2015

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ


Քեզ պես հոգատար մարդ այս աշխարհում,
Ինձ երբևիցէ դեռ չի հանդիպել
Ծնողից բացի…
Բայց ծնողական հոգատարությունն
Այլ կերպ է կոչվում,
Իսկ քոնը՝ մեկ այլ…


Քո սրտի տածած գուրգուրանքն ասես
Ինձ համար կյանքի փարոսը լինի,
Որ ինձ օգնում է ապրել աշխարհում
Ու հաղթահարել փորձությունները
Բարդ ու շատ դաժան…
Քո սերն աշխարհում կարծես թե լինի
Առասպելական Ֆենիքսն, այնքանով,
Որ անսպառ է այն, և միշտ վառվում է
Հրով մի անշեջ, բայց չի վերջանում,
Այլ վերածնվում է չանցած ակնթարթ
Սեփական մոխրից ու դառնում կրկին
Իմ կյանքի համար շատ թանկ երևույթ.
Հոգի է դառնում, ստիպելով անվերջ
Ապրել քո կողքին, ապրել քեզ համար…
Եվ լինել անվերջ հոգատարությամբ
Քո շրջապատված…

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար