div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

13.06.2014

ԱՄԵՆ ԲԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ Է

Օրերից մի օր, երբ պատահաբար
Մենք կհանդիպենք, դու չզարմանաս
Իմ վերաբերմունքից..
Իմ սառնությունից, անտարբերության
Մեծ չափաբաժնից, սառույցի նման
Սառը հայացքից...
Դու չզարմանաս քեզ հետ խոսելու,
Եվ քեզ տեսնելու մեծն փափագի
Բացակայությունից...
Եվ այն կարոտի մեծ չափաբաժնի,
(Որը հիմա կա իմ սրտի խորքում),
Բացակայությունից...
Երբ քեզ հետ խոսեմ օտարի նման,
Եվ դու էլ չզգաս այն ջերմությունը քո հանդեպ տածած,
Զուր չզարմանաս...
Լինում է այդպես, երբ անկեղծ սիրով
Նվիրվում ես, բայց հանդիպում ես լոկ
Անտարբերության...

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար