div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

13.06.2014

ԵՎ ԼՈՒՌ ՀԵՌԱՑԱՐ

Մի անկեղծ սիրով ես քեզ սիրեցի,
Դու իմ սիրո մեջ կեղծիքը գտար,
Որն իրականում այնտեղ չկար...
Մի անկեղծ սիրով կյանքս նվիրեցի,
Դու հանկարծ գտար այն չնվիրածը,
Որն իրականում գոյություն չուներ...
Դու տեսար իմ մեջ ինչ-որ օտարի,
Ով իրականում գոյություն չուներ,
Բայց դու դա գտար...
Դու գտար իմ մեջ ինչ-որ սառնություն,
Կեղծ ինչ-որ զգացում,
Որն իրականում խաբկանք էր հարկավ...
Չկար նման բան և չէր էլ կարող
Գոյություն ունենալ իրականում,
Քանզի անկեղծ էր ինձ մոտ ամեն բան...
Իմ սիրով անկեղծ աշխարհ ստեղծեցի,
Եվ նվիրեցի քեզ անմնացորդ...
Ես նվիրվեցի անմնացորդ...
Սակայն դու մեկ է դա չհասկացար,
Շարունակ փնտրեցիր ինչ-որ մի կեղծիք,
Բայց չհասկացար՝ նման բան չկա...
Ես կյանքս, սերս սիրտս ու հոգիս
Անմնացորդ վերցրեցի՝ քեզ նվիրեցի...
Դու դա չհասկացար, չգնահատեցիր...
Եվ լուռ հեռացար...

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար