div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

31.12.2015

ՁԵՌՔԴ ԴԻՐ՝ ԿԶԳԱՍ


Ձեռքդ դիր սրտիս, 
Եվ կզգաս, թե ինչ 
Անծայր աշխարհ եմ 
Պահել քեզ համար, 
Որտեղ միայն դու 
Կարող ես ապրել… 
Որտեղ միայն դու 
Կարող ես կերտել 
Մի վառ ապագա, 
Որը կշողա 
Քո աչքերի պես, 
Որը կծփա 
Նուրբ վարսերիդ պես 
Ու հով կանի ինձ… 
Ձեռքդ դիր սրտիս, 
Ու կհասկանա, 
Որ մի անծայր ծով 
Տիեզերք եմ ես 
Ստեղծել քեզ համար, 
Բյուր աստղերով լի, 
Որոնք շողում են 
Միայն քո շնորհիվ 
Եվ լուսավորում 
Իմ կյանքի ճամփան, 
Շողում են, փայլում 
Միայն քեզանով… 
Ձեռքդ դիր սրտիս, 
Որ զգաս, թե որքան 
Անսահման սեր կա 
Իմ սրտի խորքում, 
Որը ծնվել է միայն քո շնորհիվ, 
Որը ապրում է միայն քեզանով, 
Որը ժպտում է լոկ քո շուրթերով… 
Որը խոսում է քո ձայնով քնքուշ, 
Ինձ համար ստեղծում 
Ապրելու մեծ ուժ… 
Ձեռքդ դիր սրտիս 
Եվ լհամոզվես, 
Որ այս աշխարհում 
Ապրում եմ միայն 
Քո սիրո շնորհիվ, 
Կերտում հրաշքներ 
Նոր ու բազմազան, 
Որոնք ծնվում են 
Քո աչքերի լուռ 
Նայվածքից, կարծես 
Արևի շողն է թափանցում
 Հոգուս խոր անկյունները 
Հայացքիդ չքնաղ և միշտ կախարդիչ 
Աչքերիդ միջով… 
Ձեռքդ դիր սրտիս… 
Ձեռքդ դիր, որ զգաս 
Այն ապրում է լոկ քո հպումներից, 
Քո նայվածքներից, 
Եվ խոսքեեից նուրբ… 
Ձեռքդ դիր սրտիս ու կհամոզվես, 
Որ այս աշխարհում 
Ապրում եմ միայն, 
Երբ դու կողքիս ես,
Երբ զգում եմ շունչդ 
Իմ հոգու խորքում… 
Ձեռքդ դիր սրտիս, բայց ոչ, ավելի, 
Վերցրու սիրտս քեզ, 
Ու ամբողջ կյանքում Էլ բաց չթողնես, 
Քանի որ սիրտս բաբախում է 
Լոկ այն ժամանակ երբ տեսնում եմ քեզ, 
Եվ զգում քո հոգու խորքից դուրս պրծնող 
Ջերմությունն այն մեծ, 
Որ ստիպում է 
Այս մեծ աշխարհում 
Սիրելու լոկ քեզ… 
Ձեռքդ դիր սրտիս…

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար