div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

15.10.2014

ԴՈՒ ԷԼ ԴԱՐՁԱՐ ԱՆՑՅԱԼ

   
Այսօր կրկին հանդիպեցի քեզ ...Բայց ինչ-որ բան այն չէր... Կարծես ինչ-որ բան կոտրվել էր իմ մեջ, ինչ-որ բան մահացել էր... Բայց ինչ էր դա՝ չհասկացա...
   Ամենօրյա ջերմության փոխարեն տարօրինակ օտարություն ու սառնություն զգացի...
   Բայց ի՞նչն էր պատճառը... Ինչն էր պաճառը նման զգացումի, նման օտարության... Եվ զարմանալին այն է, որ կարծես այդ օտարությունը սրտիցս էր բխում, կարծես սիրտս էր այդպես ցանկանում...
   Բայց, եթե անկեղծ՝ ես ոչ մի կերպ չեմ հասկանում սրտիս նման ցանկության պատճառը...
   Միթե պատճառն այն է, որ քո կողմից այն սպասված ջերմությունն այդպես էլ չզգացի... Մի՞թե քո  սառնությունն այնքան ուժեղ էր, որ կարողացավ սպանել իմ ՝քո հանդեպ տածած ջերմությունը...
   Բայց դժվար թե այդպես լինի...
  Իսկ այդ դեպքում ո՞րն է իրական պատճառը... Մի՞թե ես եմ հոգնել քեզանից ստացվող անվերջ սառնությունից և քո պատճառով ինձ շրջապատող անորոշությունից... 
   Դժվար թե դա լինի իրականությունը... Քանի որ ես այդքան հեշտ չէի հանձնվի ու այդքան հեշտ չէի դադարի պայքարել իմ երջանկության համար...
  Իսկ գուցե կոտրվեցի՞ն այն թևերը, որոնք դու էիր ինձ տվել և որոնցով պարաստ էի թռչել, հասնել տիեզերք և քեզ էլ տանել ինձ հետ ՝ սրտիս ամուր սեղմած...
   Կարծես թե այո... Կարծես հենց դա է պատճառը, քանի որ դու կոտրեցիր հենց այն թևերը, որոնցով պատրաս էի ողջ կյանքս քեզ պահել սրտիս մոտ ... Կարծես հենց դա է պատճառը, որ դու այլևս չես կարող մնալ այն ներկան, որով ես ցանկանում էի ու պատրաստ էի ապրել... Ցավոք դու քո սառնությամբ կարողացար սպանել միայն իմ ներկան՝ այն ներկան, որը հենց դու էիր ստեղծել քո ներկայությամբ ու ջերմությամբ և որը սպանեցիր քո սառնությամբ ու անտարբերությամբ...
   Դու չհասկացար, որ սպանելով այդ ներկան՝ սպանում ես նաև քեզ, այդպիսով հեռացնելով քեզ իմ կյանքից, որովհետև այդ ներկան կար միայն այնժամանակ, երբ դու կաիր և դու կաիր միայն այն ժամանակ, երբ կար այդ ներկան... Իսկ հիմա դու կաս, բայց չկա ներկան... Իսկ երբ լինի ներկան՝չես լինի դու, քանի որ դուք համատեղ ապրել իմ կյանքում չցանկացաք...
   Ես գիտեմ, այդ կորստի պատճառով հնարավոր է, որ դու երբեք էլ չտխրես, բայց անհնար չէ, որ չտխրես լոկ այն մտքից, որ սպանեցիր մի սիրտ, որը լի էր մեծ սիրով ու ջերմությամբ և որը կարող էր լինել միայն քոնը... Իսկ հիմա այն այլևս քեզ տեսնել չի ցանկանում... Չի ցանկանում զգալ քո ներկայությունը իր շուրջը, էլ ուր մնաց թե իր ներսում և գիտես դրա պատճառը միայն դու ես... Դու, որ կամովին ինքդ քեզ դուրս նետեցիր, սպանելով բոլոր զգացմունքները քեզ դարձրեցիր օտար... Քո կաքով լքեցիր այն դղյակը, որը կառուցվել էր իմ սրտում միայն քեզ համար....
   Իսկ դղյակն այդ այլևս չկա... Այն ավերակ է դարձել... 

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար