Երբ պետք լինեմ քեզ,
Ձայն տուր՝ ես կգամ,
Կլինեմ կողքիդ
Ի՜նչ էլ որ լինի...
Կլինեմ կողքիդ ես ամեն վայրկյան,
Իմ ներկայությամբ ցավդ կմեղմեմ,
Հոգուդ ցավերին դարման կլինեմ,
Միայն դու կանչիր՝ և ես կգամ...
Կլինեմ քեզ հետ ու՜ր էլ որ գնաս,
Ինչ էլ որ անես կլինեմ քեզ հետ,
Կլինեմ կողքիդ՝ վերքդ կբուժեմ,
Բժիշկ կդառնամ՝ միայն դու կանչիր...
Քեզ երբեք, երբեք մենակ չեմ թողնի,
Սրտիդ ցավերը ես ինձ կվերցնեմ,
Որ սիրտդ երբեք, երբեք չցավի,
Հարկ եղած դեպքում դու միայն ձայնիր...
Ես քեզ կփրկեմ նույնիսկ դժոխքի
Բորբ կրակներից միայն, թե կանչիր,
Չեմ թողնի մենակ այս փուչ աշխարհում,
Միայն, թե ձայնդ ականջիս հասնի...
Ձայն տուր՝ և կգամ, կողքիդ կլինեմ,
Նույնիսկ և այն ժամ, երբ հույս չի լինի,
Ապրելու հույսը մարած կլինի...
Իմ կյանքը կտամ, միայն, թե քոնը երբեք չմարի...
Իմ ժպիտները կնվիրեմ քեզ,
Թեկուզ ողջ կյանքս և տխուր ապրեմ,
Չեմ թողնի մարի ժպիտը դեմքիդ,
Դու երջանիկ ես՝ երջանիկ եմ ես...
Քո ժպիտներով ապրում եմ և ես,
Քո բարությամբ է բարիանում հոգիս,
Քո բարության դեմ ես հոգիս կտամ,
Աշխարհում միայն դու ապրե՜ս, ապրե՜ս...
Ես կյանքս էլ կտամ քո կյանքի դիմաց,
Հարկ եղած դեպքում կյանքեր կզոհեմ,
Միայն, թե հանկարծ քո ծով աչքերը
Ես երբևիցե փակված չտեսնեմ...
Քո ծով աչքերում երկինքն է ապրում,
Արևի լույսով շքեղ զարդարված,
Արևի լույսը փրկելու համար,
Ես իմ արևը քեզ կնվիրեմ...
Դու միայն կանչիր, և ես քո կողքին
Կանգնած կլինեմ նույն ակնթարթում,
Որպես պահապան հրեշտակ կգամ,
Որ քեզ պաշտպանեմ աշխարհի չարից...
Քեզ մոտ կինեմ Աստծո օրհնանքով,
Եվ Աստվածային օրհնություն կտամ
Շուրթիցդ հնչած ամեն մի բառին,
Միայն, թե խոսքդ միշտ դալար մնա...
Միայն, թե խոսքդ միշտ հասու լինի
Այս մեծ աշխարհում յուրաքանչյուրին,
Քո շուրթից հնչած բառը լսելուն
Ես իմ բառերը պատրաստ եմ զոհել...
Ձայն տուր և կգամ, կողքիդ կլինեմ,
Թեկուզ այդպիսով կյանքս կորցնեմ,
Ուրախ կլինեմ քո կողքին մեռնել,
Միայն, քո մահը երբեք չտեսնեմ...
Կլինեմ կողքիդ
Ի՜նչ էլ որ լինի...
Երբ պետք լինեմ քեզ,
Ձայն տուր՝ ես կգամ...
Комментариев нет:
Отправить комментарий