div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

19.03.2015

ԻՐԱԿԱՆ ՀՐԱՇՔ


Քո աչքերում ես արև տեսա,
Արև. լուսավորող տիեզերքն անծայր,
Քո աչքերում ես արև տեսա,
Վերից ճպտալով աշխարհին համայն…

Քո աչքերում ես երկինք տեսա,
Գարնան ջինջ երկինք զուլալ ու լազուր,
Քո աչքերում լոկ խաս մաքրությււն էր,
Ժիր մանկան պես անարատ, մաքուր…
Քո հայացքի մեջ Աստծո սեր տեսա,
Սեր, որ օժտել է քեզ պարզ վեհությամբ,
Քո հայացքում ես հեզություն տեսա,
Որ օժտում է քեզ հմայքով անսպառ…
Քո աչքերով ես ներթափանցեցի
Սրտիդ խորքերն ու ապշած մնացի…
Քո սրտի խորքում լոկ բարություն էր….
Եվ քեզ հենց այդժամ հրաշք կոչեցի…

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար