div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

07.04.2015

ՔՈ ԱՆՈՒՆՆ ԻՄ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է



Երբ սերը սրտին այցի է գալիս,
Երբեք ոչ-ոքից նա չի հարցնում.
Արդյոք սպասու՞մ են, սպասվա՞ծ է արդյոք,
Թե՞ անկոչ հյուր է որպես ներս մտնում...


Սերը սրտերին արև է բերում,
Եվ պարզեցնում է խավարը դաժան,
Եվ միաձուլում, դարձնում անբաժան,
Երկու սրտերը մեծ սիրո արժան...
Սերն իր հետ միայն ժպիտ է բերում,
Արցունքները լոկ փուչ փորձություն են,
Սերը ապրում է սրտերում արդար,
Եվ ստիպում լինել անչափ երջանիկ...
Հիմա իմ սիրտն էլ կարծես բերկրանքից
Դարձել է թռչուն, ճախրում է անսպառ,
Երջանկությունից կորցրել է իրեն,
Քանզի գտել է իր սերը անմար...
Երջանկությունից գլուխս եմ կորցրել,
Մտքերս միայն նրա մասին են,
Երջնկությանը ինքս ողջունել,
Իմ սրտի խորքում ամուր պահել եմ...
Երջանկությանս անունը միայն
Անվանդ տառերով է ոսկեշար գրվում,
Եվ ոսկեղենիկ քո անունով եմ
Աստծո առաջ միմիայն երդվում...

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար