Մեր հանդիպումից մեզ շրջապատող այս մեծ աշխարհում
Թե ինչը փոխվեց, ոչ-ոք չտեսավ,
Ու չհաասկացավ…
Մենք հանդիպեցինք…
Մեր հանդիպումից ամբողջ աշխարհը
Մի ակնթարթում լիովին փոխվեց
Եվ լուսավորվեց…
Լազուր երկինքը ավելի պարզվեց
Պարզեցնելով իր զուլալ տեսքը լոկ կարծես մեզ համար
Եվ սկսեց ժպտալ ժպիտով անկեղծ
Միայն մեզ համար…
Արևն էլ կարծես փոխվեց այդ պահին,
Իր ջերմությունը տալով միայն մեզ,
Արևի անհաս օղակում կարծես
Իմ ու քո պայծառ դեմքը պատկերվեց…
Մենք հանդիպեցինք…
Մեր հանդիպումից ամեն ուր պայծառ ջերմությամբ պատվեց,
Աշխարհի ամեն անկյունում կարծես
Սառույցը հալվեց…
Սարերին իջած, պատմություն կերտած
Ձյունն հալվեց գնաց, նրա փոխարեն
Սարն ամբողջությամբ կանաչով պատվեց,
Ու ծլարձակեց…
Աշխարհում չարը հավերժ մահացավ,
Իր տեղը զիջեց բարությանն անսպառ, բարությանն անմար,
Աշխարհը դարձավ չքնաղ դրախտավայր,
Երկուսիս համար…
Մենք հանդիպեցինք…
Դրանից հետո մեր աչքերն հավետ խաչվեցին իրար,
Եվ չհեռացան երբեք իրարից,
Ապրեցին միայն իրար նայելով…
Իրար փարվեցին և սրտերը մեր,
Եվ ապրեցին լոկ մեկ մեկու համար,
Ապրեցին մեկտեղ ապրելու տենչով,
Հարատև կյանքի անմար փափագով,
Ու դրախտային կյանքի մեծ տենչով…
Մենք հանդիպեցինք,
Եվ ի՞նչ կատարվեց, մեզանից բացի ոչ-ոք չտեսավ,
Քանզի այդ պայծառ օրվանից հետո
Միայն մեր կյանքը մեծ սիրով լցվեց…
Комментариев нет:
Отправить комментарий