Ափսո՜ս, բայց դու չհասկացար
Քո դերն իմ կյանքում,
Ափսո՜ս, բայց դու չհասկացար
Քո տեղն իմ կյանքում...
Դու չտեսար, որ առանց քեզ,
Կյանքն այս չունի գույն ինձ համար,
Դու չտեսար, որ քեզ հետ ես
Բերում գույները անհամար...
Չհասկացար, որ պատրաստ եմ
Կյանքս զոհել լոկ քեզ համար,
Չհասկացար, որ պատրաստ եմ
Ժպիտ ստեղծել լոկ քեզ համար...
Որ պատրաստ եմ երջանկացնել,
Արև ստեղծել լոկ քեզ համար...
Արև, որը միշտ կփայլեր,
Միշտ կշողար լոկ քեզ համար,
Արև, որը կլուսավորեր
Ճանապարհդ լույսով անմար...
Ափսո՜ս, բայց դու չհասկացար,
Գնահատել չկարողացար,
Այն մեծ սերը սրտումս ապրող,
Որով քեզ էի շրջապատել...
Հանուն որի երկար կյանքի
Պատրաստ էի աշխարհ քանդել,
Նորը կերտել, նորը ստեղծել,
Եվ աշխարհն այդ քեզ նվիրել...
Աշխարհ, որտեղ կապրեիր անհոգ,
Սիրով լցված կյանքի ծովով,
Աշխարհ, որտեղ չկար չարիք,
Քանզի դու կաիր, որպես բարիք...
Ափսո՜ս, որ դու չհասկացար,
Որ ամենն այս կործանեցիր,
Մեկ վայրկյանում կյանքն այս բարի
Իմ հոգու մեջ չարացրեցիր...
Բարին, որը քեզ էի տալիս
Սպանեցիր չարի ձորում,
Մարեցիր լույսն այն արևի,
Որ քեզ համար էր շողշողում...
Քո դերն իմ կյանքում,
Ափսո՜ս, բայց դու չհասկացար
Քո տեղն իմ կյանքում...
Դու չտեսար, որ առանց քեզ,
Կյանքն այս չունի գույն ինձ համար,
Դու չտեսար, որ քեզ հետ ես
Բերում գույները անհամար...
Չհասկացար, որ պատրաստ եմ
Կյանքս զոհել լոկ քեզ համար,
Չհասկացար, որ պատրաստ եմ
Ժպիտ ստեղծել լոկ քեզ համար...
Որ պատրաստ եմ երջանկացնել,
Արև ստեղծել լոկ քեզ համար...
Արև, որը միշտ կփայլեր,
Միշտ կշողար լոկ քեզ համար,
Արև, որը կլուսավորեր
Ճանապարհդ լույսով անմար...
Ափսո՜ս, բայց դու չհասկացար,
Գնահատել չկարողացար,
Այն մեծ սերը սրտումս ապրող,
Որով քեզ էի շրջապատել...
Հանուն որի երկար կյանքի
Պատրաստ էի աշխարհ քանդել,
Նորը կերտել, նորը ստեղծել,
Եվ աշխարհն այդ քեզ նվիրել...
Աշխարհ, որտեղ կապրեիր անհոգ,
Սիրով լցված կյանքի ծովով,
Աշխարհ, որտեղ չկար չարիք,
Քանզի դու կաիր, որպես բարիք...
Ափսո՜ս, որ դու չհասկացար,
Որ ամենն այս կործանեցիր,
Մեկ վայրկյանում կյանքն այս բարի
Իմ հոգու մեջ չարացրեցիր...
Բարին, որը քեզ էի տալիս
Սպանեցիր չարի ձորում,
Մարեցիր լույսն այն արևի,
Որ քեզ համար էր շողշողում...
Комментариев нет:
Отправить комментарий