Քո մի բուռ, բայց ծով սիրտն եմ ընտրում,
Այս չքնաղ, անհաս տիեզերքում,
Քո պայծառ սիրտն եմ ինձ արև ընտրում…
Կյանքի անհաս, անհատակ օվկիանում,
Քո սերն եմ իմ կյանքի հուն ընտրում,
Քո սրտի խորքից բխող
Սիրով եմ սրտիս նոր կյանք շնորհում,
Քո սրտից բխող անսահման
Սերն ինձ թանկ, անսպառ ուժ է շնորհում,
Մի մեծ ուժ, որով ես սրտիս խորքում
Քո սիրով նոր աշխարհ եմ կերտում…
Комментариев нет:
Отправить комментарий