div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

21.01.2016

ԱԿՈՒՆՔՈՎ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ


Այս խենթ կարոտից  գժվել է հոգիս,
Գժվել է անհագ այս սպասուներից,
Կարոտ, որ ծնվել է իմ սրտի խորքից,
Բայց ակունքնետով իմ հայրենիքից…
Թեև չեմ տեսել ձեզ երբևիցէ
Իմ Մուշ, իմ Անի, քեզ իմ Դվին,
Կամ Կարսը, Վանը և իմ Նեմրութին,
Բայց միևնույն է ապրում եմ կյանքս
Պատրատ հանուն ձեզ զոհել իմ հոգին…

Զոհել, որ մի օր իմ զավակն ինձ պես
Ձեզ չփափագի տեսնել խենթի պես,
Որ Արարատի գագաթ բարձրանա,
Ու իր Մեծ Հայքով անվերջ հիանա…
Որ չմտածի, թե իր հայրենիքին
Ինչու է հիմա օտարին գերի,
Եվ, թե ինչ անի, որ չքնաղ երկրից
Իր հոգու ծնունդ կարոտը առնի…
Ես պատրաստ եմ և դուրս գալ պայքարի,
Հանուն միացյալ իմ Հայաստանի,
Որ մեծ աշխարհում և ոչ ոք չասի,
Հայ աշխարհը իր պաշտպանը չունի…
Ոչ պաշտպան ունի, այն էլ թե ինչքան,
Որքան Նժդեհներ են սահմանին պաշտպան,
Ազգն իմ մեզանով է միայն անսասան,
Պետք է քայլ անել դեպի ապագան,
Եվ պիտ դադարենք ապրել անցյալով,
Պիտ հզորանանք միայն ներկայով…
Մեր Մասիսը վեհ կանգնել բարձունքում,
Հետևում է, թե մենք ինչ ենք անում,
Փորձում ենք ապրել, թե միշտ հաստստուն
Քայլում ենք հստակ դեպի  կործաում….
Ապրում ենք արդյոք այն մեծ սպասումով,
Որ պիտի մի օր մենք հզորանանք,
Օտար լծի տակ անտեր մնացած
Մեր հող ու ջրին պահապան դառնանք…
Դառնանք պարծանքը մեծ Հայաստանի,
Դառնանք պաշտպանը, նվիրյալն ազգի,
Որ մենք էլ երբեք կարոտը չզգանք,
Անհագ կարոտը մեր Հայրենիքի…

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար