Արշալույսի շողով եկար,
Արևի շող բերեցիր,Հոգուս նուրբ լարերը
Նուրբ շղարշով պատեցիր…
Եվ աշխարհն իմ աչքերում
Մի նոր կերպար ընդունեց,
Աշխարհի բարիքները
Իմ սրտի խորքը լցվեց…
Քո աչքերով աստղերը
Իմ աչքերին ժպտացին,
Աչքերիս մութ անհունը
Պայծառ լույսով պատեցին…
Աստվածային ժպիտդ,
Իմ թառամած աչքերին,
Արև բերեց ու նոր կյանք …
Վերածնվեց սիրտը իմ…
Սրտիս ամեն բաբախյունն,
Ասես ծնվում էր քեզնից,
Կյանքս ասես կախված էր
Քո սրտի նուրբ զարկերից…
Եվ հասկացա ես այդժամ,
Որ սեր ասվածն իմ կյանքում,
Իմ սրտի խոր անհունում
Լոկ քեզանով է ապրում…
Комментариев нет:
Отправить комментарий