div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

24.08.2015

ԻՍԿԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Օօօ՜, սեր ասված դու այնքան շատ
Երազներ ես վառել սրտիս
Այն անհաս անհուններում,
Որ ես արդեն խենթանում եմ հոգուս խորքում
Վառված անմար կրակներից

Ու անընդհատ երազում եմ,
Այն անկատար հրեշտակի,
Սրտիս խորքում ծնված անմար հրաշքի,
Երազանքներիս տիրուհու,
Ու այն մասին, որ ողջ կյանքում,
Այդ հրաշքը մնա սրտիս անհուններում,
Ու, որ սրտիս օվկիանոսում, 
Լողա որպես ոսկե ձկնիկ, ու կատարի
Երազանքս , այն միակը, որ ողջ կյանքում
Միշտ սպասել եմ ու միշտ փնտրել,
Միշտ տենչացել ու ձգտել եմ,
Որ կատարվի, ու ողջ կյանքում
Երազանքիս գրկում ապրեմ, որ միշտ լինեմ
Ես երջանիկ, երջանկացնեմ իմ ողջ կյանքում
Այն հրաշքին, ով իմ սրտում
Սերմ կգցի երջանկության ու կլինի
Միշտ իմ կողքին, ու կլինենք միշտ երջանիկ, 
Ու կլինենք մենք երջանիկ երջանկության տիեզերքում,
Ու այնքան շատ, որ ես կասեմ,
Եվ հիմա ես կարծես լինեմ երջանկության
Անհաս ծովում, օվկիանոսում երջանկության,
Որտեղ կարծես ամեն վայրկյան սպասում է ինձ
Երջանկության դռները բաց, սիրո հրով լուսավորված,
Որ սպասում է լի ջերմությամբ, որ ողջունի,
Ջերմ համբուրի, խոստովանի,
Որ իմ կողքին երջանիկ է , ու քնքշությամբ
Ինձ պարուրի երջանկության այն շղարշով,
Որ ինձ հասցնի բյուր աստղերին ու ինքս ինձ զգամ
Սիրված, այնքան որ ողջ կյանքում երբեք չզգամ սիրո պակաս,
Ու իմ հրաշքն էլ, իմ հրեշտակն էլ
Ամբողջ կյանքում կլինի սիրված 
Ու Աստծո լուռ օրհնությամբ,
Սրտիս խորքում կապրի ուրախ ու երջանիկ,
Ու այսքանի վերջում կապրեմ ես երջանիկ
Մենք կլինենք միշտ երջանիկ

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար