Ամեն բան ինձ խորթ է թվում,
Միապաղաղ, պաղ, անտարբեր…
Երբ չես ժպտում, աչքերիս մեջ
Լուռ նայելով, և անդադար հմայելով,
Երբ այն դաժան հեռուներում
Դու խոսում ես, ես չեմ լսում ձայնդ քնքուշ,
Խենթանում եմ, փոթորկվում է ծովը հոգուս…
Հոգիս տանջվում խենթ կարոտից,
Մռայլվում է լույսն արևի ճամփաներիս,
Օրս դառնում խավար գիշեր լույս ցերեկով…
Եվ արևի ջերմությունը մեկ է դառնում
Իմ անտարբեր սրտի համար, չի ջերմացնում,
Մրսած հոգիս իր շողերով չի տաքաքցնում …
Ամենուրեք փնտրում եմ լոկ հայացքը քո,
Արևաշող ու ․միշտ փայլող աչքերդ ջերմ,
Եվ ջերմացնող ու կյանք տվող ժպիտդ վեհ…
Երբ կողքիս չես ամենուրեք փնտրում քեզ…
Комментариев нет:
Отправить комментарий