Կրկին իր ձեռքն
է վերցրել
Վրձինը գույնզգույն,
Ու իր գործին
անցել.
Աշունը բազմագույն
…
Ծառ ու ծաղկունքին,
Անթիվ գույներ
տալով
Բնության կյանքին…
Շուրջբոլորն
ամենը
Իր գույնն
է ստացել,
Իր գունեղ
պարն է
Խենթ քամին
սկսել…
Առել իր թևերին
Տերևներ գունեղ,
Ու թիկնոց
է գործել
Գույներով
շքեղ…
Տերևներն էլ
զվարթ,
Քամու ուսին
նստած,
Ծիծաղում են,
երգում
Երգերը սովորած…
Իսկ քամին
էլ կարծես,
Ինչպես մի
երաժիշտ,
Նվագում է
անվերջ
Երգերն իր
դյութիչ…
Շուրջբոլորնն
ամեն բան
Գունեղ է դարձել,
Իր խենթ երգերով
Աշունն է եկել…
Комментариев нет:
Отправить комментарий