Բարև սիրելիս, ահա, ես եկա,
Եվ կյանքս նորից խինդով է լցվում,
Ամենուր շուրջս կանաչ է, ծաղիկ,
Եվ մանկան ճիչն է հիմա իմ հոգում...
Բարև սիրելիս, լսու՞մ ես դու ինձ,
Եկ և միացիր իմ խինդ ու լացին,
Տեսնու՞մ ես սիրտս քեզ ձայն է տալիս,
Դե՝ արձագանքիր` ես քեզ եմ սպասում...
Սպասում եմ հույսով, խինդով ու սիրով,
Սիրտս անդադար երգում է անուշ,
Սիրո, երազի ու ցավի միջից
Սիրտս ընտրել է քո սիրտը քնքույշ...
20․09․2011թ․
Комментариев нет:
Отправить комментарий