div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

18.08.2017

ԱՆԱՎԱՐՏ ՊԱՅՔԱՐ




Թույլ տուր վեր հառնեմ այս մեծ անդունդից
Եվ քայլեմ իմ իսկ կերտած ճամփայով,
Մի խանգարիր ինձ քո պահանջներով
Ով ճակատագիր…
Դու էլ մի կանգիր իմ ճանապարհին,
Եվ մի հայտնվիր իմ ոտքերի տակ,
Մի փորձիր դառնալ քայլիս խոչընդոտ
Ով մարդ արարած…
Մի փորձիր շեղել իմ ընտրած ուղուց քո տարերքներով.
Իմ ընտրած ուղին միակն ու ճիշտն է,
Իսկ թե սխալվեմ՝ ես եմ մեղավոր,
Ով դու բնություն մեծ ու զորավոր…
Դու էլ ինձ լսիր այդտեղ վերևում,
Քո խորհուրդները ինձ պետք չեն հարկավ,
Բավ է, այլևս քեզ չեմ լսելու,
Խանգարում ես ինձ հզոր տիեզերք…
Տիեզերական ամբողջ զորությամբ,
Եվ ձգողությամբ քո անմարդկային,
Անվերջ շեղում ես մտքերը իմ բիրտ
Ով սեր կոչեցյալ…
Շուրջս ամեն բան խանգարում է ինձ,
Չգիտեմ, որն է պատճառն իրական,
Չեմ ուզում տեսնել, զգալ ինչ-որ բան,
Բայց առանց դրա ապրել չեմ կարող…
Չեմ ուզում սիրել և սիրված լինել,
Բայց առանց սիրո ապրել չեմ կարող,
Չեմ ուզում ապրել բնության գրկում,
Առանց բնության կյանքս է դատարկ…
Տիեզերքի դեմ անվերջ պայքարում,
Բայց տիեզերքով անվերջ հիանում,
Եվ տիեզերական գերբնական ուժով
Ամեն վայրկյան եմ իմ կյանքի ապրում…
Ես սերտաճել եմ այս ամենի հետ,
Կռվում եմ անվերջ կարծես ինքս ինձ հետ,
Բայց չեմ կարողանում հաղթել
Ինքս էլ կարծես անպարտ եմ դարձել…
Ոչ ես եմ հաղթում, ոչ ինձ են հաղթում,
Ոչ ոք այս մարտում զենք վայր չի դնում,
Պայքարը իմ այս դարերից եկել,
Դարերի խորքն է հիմա սլանում…

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար