Կյանքը ինձ համար կարծես կանգ առավ,
Շուրջս ամեն բան մթնեց ու լռեց,
Երջանկությունը մտքիցս կորավ...
Շուրջս ամեն ինչ միապաղաղ էր,
Չկար ապրելու ոչ մի ցանկություն,
Շնչածս օդը անգամ շատ դառն էր,
Կյանքը ինձ համար օտար էր թվում...
Ամեն ինչ սառն էր, անշուք ու մռայլ,
Սրտիս սուր ցավից էլ ոչինչ չէի զգում,
Կյանքը մեռած էր, տխուր էր, ունայն,
Սրտիս զարկերը անգամ էլ չէի զգում...
Դու լուռ հեռացար` չհասկանալով,
Որ մի սիրահար սիրտ ես կործանում,
Հաշվի չառնելով, թե այդ ժամանակ
Իմ հոգու խորքում ինչ էր կատարվում...
Անդարձ հեռացար, չցանկանալով
Անգամ բացատրել, թե ինչ կատարվեց,
Ուրիշ սիրտ գտար, չհասկանալով,
Որ քո պատճառով իմ սիրտը կանգնեց ...
17․05․2012թ․
Комментариев нет:
Отправить комментарий