div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

07.01.2016

ԴՈՒ ՄԻ ԱՂՋԻԿ


Դու մի աղջիկ հեզ ու բարի,
Դու մի աղջիկ պարզ, անկեղծ,
Հոգով մաքուր ու անարատ
Մտքով արդար ու անեղծ...

Սիրտդ ինչպես դրախտի դուռ,
Սիրտդ ինչպես դրախտավայր,
Սրտիդ  խորքում անշեջ մի հուր,
Սիրո պայծառ բոց անմար...
Ողջ էությամբ լի ջերություն,
Աչքերդ ծով տիեզերք,
Աստղերով են պարուրված ողջ
Նուրբ վարսերդ արևաստեղծ...
Դու մի աղջիկ ոսկեղենիկ,
Արևի պես ջերմ սրտով,
Դու մի աղջիկ աստվածաստեղծ,
Աստղազարդ նուրբ վարսերով...

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար