div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

22.06.2013

Սրտիցս հնչող խոսքեր

Աննման էակ ես դու,
Նման չքնաղ հրեշտակի,
Նորաբաց վարդ քո սրտից
Աշխարհում ոչ ոք չունի:
Դու անարատ հոգով օժտված,
Ու ջերմեռանդ մի էակ,
Մաքուր սիրտդ աստծուց տրված,
Իրական շնորհ է շատ թանկ:
Չքնաղ սրտով, չքնաղ հոգով
Քաղցրախոս աստվածուհի,
Նման վեհ գեղեցկությունն
Ամենուր լույս կսփռի:
Ղողանջյուն և զիլ ձայնով
Էածին մի վեհ էակ,
Ամենուր լույս ես սփռում՝
Կյանք տվող լույս անհատակ…

21.06.2013

Վերջկետ

Ով մարդ արարած քո կյանքը ի՞նչ է,
Այս հարցին արդյոք ունե՞ս պատասխան,
Ինչ՞ու ես ապրում, ինչպե՞ս ես ապրում,
Քո կյանքի ուղին ո՞վ է որոշում:
Ինչպես է ստացվում, որ այս աշխարհում,
Մի օր ծնվում են, մի օր մահանում,
Կյանքի այդ ուղին ինձ ո՞վ կհուշի,
Ո՞վ է որոշում, ո՞վ է գծագրում:
Ինչպե՞ս է լինում, որ հանկարծակի
Ընդհատվում է կյանքը անհատի,
Ո՞վ է որոշում, թե այս աշխարհում
Ով պիտ մահանա, ով պիտի ծնվի:
Ինչպե՞ս է լինում, որ փուջ աշխարհում,
Կյանքի կես ճամփին փոսն է հանդիպում,
Եվ կետադրության միջից ընտրելով
Կյանքի օրերին վերջակետ դնում:
Վերջաբան գրում, վերջում ստորագրում,
Եվ բացատրություն երբեք չի տալիս,
Կյանքը կրճատում իր հետ է տանում,
Ինչու՞, ոչ-ոքի ոչինչ չի ասում...

Մնաս բարով սիրելիս

Ահա անցավ ևս մեկ օր,
Որ հեռու ես ինձանից,
Որ դու չկաս, քեզ չեմ տեսնում,
Կարոտում եմ սիրելիս:
Դու հեռու ես՝ չես նկատում
Դեգերումներն իմ հոգու,
Տխուր սրտով, թախծոտ մտքով,
Որոնում է քեզ հոգիս:
Հեռու հեռվից ինձ ես ժպտում,
Քո աչքերով հմայիչ,
Որոնք կարծես ինձ հուշում են.
Մնաս բարով սիրելիս...

* * *

Այսօր ևս չտեսա քեզ,
Այդ պատճառով տխուր եմ ես,
Մեծ կարոտով անցավ օրս,
Ասա հիմա ի՞նչ անեմ ես:
Ինչպե՞ս գլուխս դնեմ բարձին,
Քուն պարգևեմ կարոտ սրտիս,
Ու նաելով երկնքին
Չերազեմ քո մասին:

20.06.2013

Երբեմն


Երբեմն աչքերս խանդում են սրտիս,
Եվ դառնանում են հենց խանդի ցավից,
Լուռ արտասվում են թաքուն իմ սրտից,
Ես ծով արցունքից չեմ առնում հանգիստ:
Երազում անգամ տեսնում եմ ես քեզ,
Այդ ժամանակ էլ սիրտս է թախծում,
Քանի որ դու կամ իմ սրտի մեջ ես,
Կամ էլ աչքերիս անհատակ ծովում:

ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ


Թե բաժանվում են, ինչու՞  են տխրում,
Թե գիտեն մեկտեղ ապրել չեն կարող,
Թե միանում են, ինչու՞  չեն ժպտում,
Թե գիտեն անջատ ապրել չեն կարող:
Ես չեմ հասկանում
Եթե սիրում են ինչու՞  չեն խոսում,
Եվ հետո տխրում միայնությունից,
Եթե սիրում են, ո՞ նց են բաժանվում,
Միշտ դժգոհելով սիրահար կյանքից:
Ես չեմ հասկանում
Ես չեմ հասկանում, ինչպե՞ս է լինում,
Սիրելով ատում են, ատելով` սիրում,
Ժպտում են միշտ թույնոտ հայացքով,
Բայց սրտի խորքում միշտ տենչում նրան:
Ես չեմ հասկանում ինչպես են տանջում,
եվ կամ ել տանջվում իրար սիրելով,
Կամ ո՞ նց է ստացվում, որ սիրահարված
Իրար հետ ապրել չեն կարողանում:
Ես չեմ հասկանում
Անվերջ մտածում, բայց չեմ հասկանում,
Դե ինձ բացատրեք, խդրում եմ մարդիկ,
Ինչպե՞ ս է ստացվում,որ բաժանվում են իրար սիրելով,
Բայց կարողանում ապրել կողք-կողքի ատելովիրար
Ես չեմ  հասկանում .

19.06.2013

ՔՈ ՀԱՄԲՈՒՅՐԻՑ ՀԵՏՈ


Քո համբույրը իմ սրտում
Անչափ խորը հետք թողեց,
Քո համբույրի պատճառով
Կյանքիս ողջ հունը փոխվեց:
Ես դադարեցի ապրել,
Սկսեցի երկնում ճախրել,
Հրեշտակի թևերին
Սկսեցի քեզ որոնել:
Սակայն, երբ որ քեզ գտա,
Զարմանքը սիրտս պատեց.
Դու հրեշտակի թևին չէիր,
Թևերն էին քեզ վրա …

ՀԱՆՈՒՆ ՄԵԿԻ


Եթե սիրել, ապա մեկին,
Եթե սիրվել՝ մեկի կողմից,
Եթե ապրել մեկի համար,
Անել ամենն հանուն նրա...


Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար