div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

30.05.2016

***
Երբ սկսում եք վախենալ սխալ քալեր անելուց, դա նշանակում է, որ արդեն սխալվել եք, քանի որ վստահությունն ու համարձակությունն են հաղթանակի միակ խորհրդանիշները․․․ 
Գոռ Վարդանյան

25.05.2016

ԲԱՐԵՎ ՍԻՐԵԼԻՍ


Բարև սիրելիս, ահա, ես եկա,
Եվ կյանքս նորից խինդով է լցվում,
Ամենուր շուրջս կանաչ է, ծաղիկ,
Եվ մանկան ճիչն է հիմա իմ հոգում...

ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ


Կանգնած եմ մենակ,
Նայում եմ հեռուն,
Տարածք է դատարկ ...

ՔՈ ԱՉՔԵՐԸ


Քո աչքերը նեղացած են,
Քո աչքերն են լուռ, թախծոտ,
Քո աչքերը դառնացած են,
Տխուր մելամաղձոտ...

ԵՐԲԵՄՆ


Երբեմն աչքերս խանդում են սրտիս,
Եվ դառնանում են այդ խանդի ցավից,
Լուռ արտասվում են թաքուն իմ սրտից,
Այդ  արցունքներից չառնելով հանգիստ...

ՔԵԶԱՆԻՑ ՀԵՏՈ


Երբ դու հեռացար. ամեն ինչ փոխվեց,
Կյանքը ինձ համար կարծես կանգ առավ,
Շուրջս ամեն բան մթնեց ու լռեց,
Երջանկությունը մտքիցս կորավ...

ՈՐ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ՝ ԴՈՒ ԵՍ ՄԵՂԱՎՈՐ


Ինձ խենթացրեցիր քո խենթ աչքերով,
Ինձ հմայեցիր քո հայացքներով,
Ինձ դու պատեցիր սիրով զորավոր,
Որ քեզ սիրում եմ ` դու ես մեղավոր ...

22.05.2016

ԿԱՐ ՉԿԱՐ


Կար չկար, մի պատանի կար,
Սիրահարված խելագար,
Շրջում էր նա ամենուրեք,
Սեր էր սփռում անդադար:
Բայց մի օր նա անհետ կորավ,
Կորավ անհետ ու հանկարծ,
Գտան նրան հեռվում մեռած,
Սիրո ցավից խենթացած ․․․
21․11․2011թ․

ՍԻՐԱՀԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՈՒՆ


Եթե լինեի ես մի ծաղիկ նորաբաց
Կուզեի պոկեին ու նվիրեին միայն քեզ...
Եթե լինեի ես մի պարտեզ ծաղկաշատ,
Կուզեի մտնեիր այդ պարտեզը միայն դու...
Եթե լինեի ես մի երկինք աստղալի,
Կուզեի շողաին այդ ասղերը միայն քեզ...
Եթե լինեի սիրահարի երգող երգ,
Կուզեի լինես երգ լսողը միայն դու...
Եթե լինեի սիրուն գերի դարձած սիրտ,
Կուզեի լինես սիրտ գերողը միայն դու...
Եթե լինեմ մի պատանի սիրահար,
Թող, որ լինես իմ սիրելին միայն դու...

27․11․2011թ․

06.05.2016

ՀԱՅԻ ԱՉՔԵՐ


Հայի աչքեր…
Պատմության մեջ
Նոր պատմություն
Կերտած աչքեր,
Պատմության մեջ բյուր փորձություն
Տեսած, սակայն անպարտ աչքեր,
Հպարտ աչքեր…


Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար