div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

29.07.2013

Տխուր երջանկություն

Երջանկություն այցի եկավ,
Այցի եկավ ինձ քո տեսքով,
Ես ջերմությամբ ընդունեցի.
Տարածվեց այն իմ ողջ սրտով:
Ջերմացրեց այն մրսած հոգիս
Սիրո հզոր, վեհ ջերմությամբ,
Լցվեց հոգիս աստվածային,
Սիրով օծված մի ջերմությամբ:
Սակայն շատ կարճ ժամանակ անց
Սիրտս սկսեց ուժգին ցավել,
Հոգիս՝ տխրել, միայնանալ,
Ինչ-որ ցավից լուռ արտասվել:
Չէի հասկանում պատճառն ինչն է,
Մտածում էի անդադար,
Եվ քո մասին, և իմ մասին,
Սիրո մասին իմ արդար:
Եվ հասկացա, որ ցավն ուժգին,
Երջանկությունն ինձ բերեց,
Սկզբում ջերմ էր, ուրախ էի ես,
Սակայն հետո այն սառեց:
Սառնությունն այդ շատ ուժգին էր,
Կրկին մրսեց խեղճ հոգիս,
Սառնությունն ինձ տխրել ստիպեց,
Էլ չտեսա քեզ կողքիս:
Երբ քեզ տեսա, երջանկացա,
Ու ջերմացավ կյանքը իմ,
Դու հեռացար, ես՝ մահացա,
Դու էիր արևը կյանքիս .... 
Քեզ խնդրում եմ վերադարձիր ...
Քեզ համար եմ լոկ ապրում,
Քո մեծ սիրով ջերմանում եմ,
Քեզանով եմ ես շնչում... 
Եղիր կողքիս, սիրտս քեզ տամ,
Իմ սրտում քեզ պահպանեմ,
Թող քո սիրով ապրեմ, շնչեմ,
Թող քեզ համար լոկ ապրեմ ... 
Դե եկ ինձ մոտ, ապրիր կողքիս,
Մի թող մեռնեմ անիմաստ,
Մեռնել, ապրել, կամ թե հառնել,
Միայնքեզ հետ. քեզ համար ... 

19.07.2013

Երազանք

Անվերջ նայում եմ քո վեհ նկարին,
Ու միշտ ալեկոծվում է իմ խեղճ հոգին,
Միշտ երազում եմ լինել քո կողքին,
Սիրել ու սիրվել. տիրել քո սրտին:
Երազում եմ միշտ  դու լինես կողքիս,
Որ միշտ հիանամ քո չքնաղ տեսքով,
Որ էլ նկարիդ երբեք չնայեմ,
Նայեմ միմիայն քո հեզ աչքերին:
Բայց ցավոք հիմա լոկ բավարարվում,
Կարոտս  առնում եմ լոկ քո նկարով,
Նկարդ դարձել է կյանքիս ուղեկից,
Չեմ կարողանում չապրել քո տեսքով ...
Երազում եմ , որ դու ապրես ինձնով,
Եվ սերն իմ դառնա պարծանք քեզ համար,
Որ միշտ հիացնեմ ես քեզ իմ սիրով,
Այնպես, որ բաժանումը լինի անհնար: 
Անհնար դառնա անջատ ապրելը,
Նպատակ դառնա իրար սիրելը,
Միասին մինչև երկինք ճախրելը...
Դառնա անիմաստ նկարիդ նաելը ....

17.07.2013

Ասա ինչ անեմ

Արդյոք որտե՞ղ ես դու հիմա,
Արդյոք հիշու՞մ ես ինձ,
Արդյոք կարոտու՞մ ես ինձ,
Թե՞ հանել ես արդեն քո մտքից:
Արդյոք կարո՞ղ եմ գտնել քեզ,
Թե՞ պետք է հեռվից հիանամ,
Կամ էլ այս կարոտին դիմանամ,
Քո մասին հիշելով սիրեմ քեզ:
Եվ երբեք, երբեք չիմանամ,
Քո սրտի գաղտնիքը պահված,
Մոռանամ, հեռանամ օտարացած,
Քո մասին հուշերով հիանամ՚՚ ...

08.07.2013

* * *

Դու այնքան գեղեցիկ,
Դու անչափ հմայիչ,
Աչքերը քո չքնաղ
Սիրո ծով են դյութիչ:
Քո սիրուց խենթացած,

Հայացքին քո գերված,
Քո սիրո օվկիանում
Նավակ եմ խորտակված:
Դու մի վեհ հրեշտակ,

Ես մի խենթ սիրահար,
Քո սրտում ջերմնալ
Երազում եմ անդադար ...
Թող սրտում քո ապրեմ,
Քո սիրտը ջերմացնեմ,
Իմ սիրո կրակով
Քո սերը վառ պահեմ ...

02.07.2013

Կյանքս փոխել ես ամբողջությամբ

Դու դարձել ես արևը կյանքիս,
Որը շողում է հեռու երկնքում,
Քո գեղեցկությամբ փայլում ես հեռվում,
Ու նոր լույս տալիս իմ խամրած կյանքին:
Դու դարձել ես երջանկությունն իմ,
Լուռ մխրճվելով դառնացած իմ կյանք,
Քո գեղեցկության գերին եմ հիմա,
Քո սերն իմ սրտում ծնել է մեծ փառք:
Քո սիրոց գժված ճախրում եմ օդում,
Ու ներքև իջնել չեմ կարողանում,
Քո սերն է ստիպում ինձ անվերջ ժպտալՙ
Դու ես ինձ ստիպում ապրել այս կյանքում:
Իմ երազներում դու մի թագուհի ,
Բայց իրականում մի վեհ հրեշտակ,
Քո մաքուր հոգուց էլ ոչ-ոք չունի,
Քո սիրո ծովն է անափ ու անտակ:
Քո  կողքին ես ինձ անպարտ եմ զգում,
Դու ես իմաստը իմ թախծոտ կյանքի,
Դու, որ դարձել ես արևը կյանքիս,
Արև, որ շողում է հեռու երկնքում:


Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար