div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

31.12.2015

ՁԵՌՔԴ ԴԻՐ՝ ԿԶԳԱՍ


Ձեռքդ դիր սրտիս, 
Եվ կզգաս, թե ինչ 
Անծայր աշխարհ եմ 
Պահել քեզ համար, 
Որտեղ միայն դու 
Կարող ես ապրել… 
Որտեղ միայն դու 
Կարող ես կերտել 
Մի վառ ապագա, 
Որը կշողա 
Քո աչքերի պես, 
Որը կծփա 
Նուրբ վարսերիդ պես 
Ու հով կանի ինձ… 

24.12.2015

ԽԵՆԹԱՆՈՒՄ ԵՄ ԵՍ


Ես քո վարսերի նուրբ փափկությունից,
Եվ քո աչքերի զմրուխտյա փայլից,
Եվ քո հայացքի արևափայլից
Խենթանում եմ միշտ…

11.12.2015

ԻՆՉՊԵՍ ՄԻ ԳԵՏԱԿ


Ինչպես գարնանային մի վարար գետակ,
Բարությունն հորդում է քո նուրբ աչքերից,
Եվ տարածվելով իմ հոգու խորքում,
Երջանկություն է քաղում իմ սրտից…


08.12.2015

ՄԱՅՐԱՄՈՒՏԸ ՔԵԶ ՀԵՏ


Այսօր մայրամուտն այնքան գեղեցիկ էր…
Աննկարագրելի էր արևի վերջին ժպիտն ինձ… Այնքան գեղեցիկ ու յուրահատուկ, այնքան ջերմ ու սիրով լի, որ ես չգիտեմ, թե ինչպիսի բառերով  նկարագրեմ այն:
Եվ այդ ամենը միայն քո շնորհիվ, այդ ամենը միայն քո ժպիտների, քո հայացքենրի ու քո չքնաղ աչքերի շնորհիվ, քանի որ մայրամուտի ժամանակ դու կողքիս էիր: Եվ այն պահին, երբ արևը սկսեց իր վերջին ժպիտներն ու պայծառ շողերը թաքցնել մոխրագույն ամպերի տակ, ես զգացի քո անսահման ջերմությունը:


Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար