div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

30.09.2015

ՄԻՇՏ ՀԻՇԵՔ ՄԱՐԴԻԿ


Միշտ հիշեք մարդիկ, կյանքում ամեն բան փորձություն է, փորձություն այն իմաստով, որ փորձում է մեր համբերությունը, խելացիությունը, խելամտությունը, փորձություն, որը փորձում է մեր իմաստությունը, ու այն բոլոր դեպքերում, երբ մենք ուզում ենք հասկանանք թե ինչ ենք ուզում այդ փորձությունները կրկնապատկվում են, որպեսզի մենք հասկանանք, արդյոք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, թե ոչ արդյոք ճիշտ քայլ ենք անում, թե ոչ…

29.09.2015

ԺԱՄԱՆԱԿ




Ժամանակ...
Երևույթ, որն այնքան շատ է մեր շուրջ, սակայն այն երբեք մեզ չի բավարարում... Երևույթ, որն այնքան քիչ է, երբ մենք զբաղված ենք, և այնքան շատ է, երբ ուզում ենք,որ այն շուտ վերջանա... 
Մենք միշտ ցանկանում ենք, որ մի օրվա ընթացքում հասցնենք անել այն ամենն ինչ նախատեսել ենք, սակայն միշտ ժամանակը մեզ համար մեկ այլ բան է նախատեսած լինում, կամ այն շուտ է վերջանում, և մենք չենք հասցնում մեր պլաավորածը, կամ ինքն իր կամքով ու ցանկությամբ, առանց հարցնելու մեր կարծիքը, ստիպում է զբաղվել մեկ այլ, անսպասելի գործողությամբ...

16.09.2015

ԱՆՀՆԱՐ Է ԴԱ


Ոչ ոք չի կարող մարել իմ սրտի
Անմար կրակը, որը բոցկլտաց
Հենց այն վայրկյանից, երբ տեսա ես քեզ,
Երբ նայեցի քո չքնաղ հայացքին,
Երբ գերի դարձա քո վեհ աչքերի
Չքնաղ նայվածքի վեհ կախարդանքին,
Երբ հրապույրի ջերմությունը զգաց
Միայնակ կյանքից հոգնած իմ հոգին…

13.09.2015

***

Հավատա լավ է լինելու ամեն բան... Ուղղակի մնում է փակ դռների միջից գտնես այն մեկը, որի բանալին դու ունես...
Գոռ Վարդանյան

***

Նույնիսկ այն պահին, երբ թվում է, թե ամեն բան կորել է խավարում, արևն ամեն վայրկյան կարող է կրկին պայծառ շողալ...  
Գոռ Վարդանյան

***

Լավագույնը լինելու համար պետք է հաղթել, հաղթելու համար պետք է պայքարել, պայքարելու համար պետք է ուժեղ լինել, ուժեղի տիտղոսը ձեռք բերելու համար պետք է չվախենալ, քանի որ վախկոտները չեն հաղթում, ուստի լավագույնը լինել չեն կարող...
Գոռ Վարդանյան

ԴՈՒ ՄԻ ՀՐԵՇՏԱԿ ԱՍՏԾՈ ԴՐԱԽՏՈՒՄ


Տիեզերքում մի չքնաղ վայր,
Եվ հրեշտակ այնտեղ ապրող,
Ամենուրեք սեր, պայծառ կյանք,
Եվ հրեշտակ վառ կյանք կերտող...

ԴՈՒ ԵԿԱՐ


Դու եկար. քեզ հետ
Մաքրություն բերեցիր,
Մաքրեցիր չարը սրտիս անհւււնից,
Մաքրեցիր ամեն վատը իմ կյանքից…

11.09.2015

ՔՈ ՍԻՐՈՎ ՆՈՐ ԱՇԽԱՐՀ


Այս անծայր ու հսկա աշխարհում
Քո մի բուռ, բայց ծով սիրտն եմ ընտրում,
Այս չքնաղ, անհաս տիեզերքում,
Քո պայծառ սիրտն եմ ինձ արև ընտրում…



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար