Այս տողերը ընթերցելիս յուրաքանչյուր ոք թող
անպայման հիշի մի կարևոր բան, որ կարդում է ի՛ր անունից, և որ այս
բանաստեղծությունը ծնվել է ի՛ր հոգու խորքում ... Երբ յուրաքանչյուրս գիտակցենք,
որ հենց մենք ենք այն հայը, ով պետք է կերտի Հայաստանի ապագան, կհասնենք այն
արդյունքին, որին միշտ ձգտել ենք...
Մեզ պարզապես անհրաժեշտ է գիտակցել, որ մենք ենք
մեր երկրի տերը, և որ մենք չունենք այն մարդկանց կարիքը, ովքեր պետք է ցույց տան
ճանապարհ, որով մենք կկարողանանք հասնել մեր նպատակին...
Ես եմ այն միակ հայն այս
ախարհում,
Ով պետք է փրկի հայ միտքն
ու ոգին,
Եվ թեկուզ շրջի ամբողջ
աշխարհում,
Անպայման կհասնի իր
նպատակին…