div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

31.05.2014

ԳՐԱՆԿԱՐ 15


ԳՐԱՆԿԱՐ 14


29.05.2014

ԱՅԴ Ո՞ՆՑ Է ՍՏԱՑՈՒՄ

Դու ամեն տեղ կաս...
Ես քեզ տեսնում եմ ամեն ակնթարթ,
Իմ կողքին ես դու, իմ աչքի առաջ,
Իմ վառ հուշերում, նույնիսկ երազում,
Աստղերի մեջ էլ քո փայլն եմ տեսնում,
Կամ լուսնի վրա, հեռվում, լուռ կանգնած,
Արևի կողքին լուռ փայլատակող.
Կարծես նոր արև, նոր աշխարհ եկած...
Դու ամեն տեղ կաս...
Իմ անուրջներում, տխուր օրերում,
Տխուր օրերի ակնթարթներում,
Որոնք կարծես թե նմանվում են մի ուրախ վայրկյանի.
Ուրախ ակնթարթ տխուր վայրկյանում...
Դու ամեն ուր ես...
Ինձ շրջապատող այս մեծ աշխարհում,
Այս մեծ աշխարհի փոքր անկյունում,
Իմ երազների իրականության,
Եվ իրականության երազների մեջ,
Իմ կողմից ստեղծված այն նոր աշխարհում՝
Իմ հուշաշխարհում,
Աշխարհ, որտեղ կանք միայն ես ու դու,
Եվ չկա չարը, կա միայն բարին,
Եվ չկա այնտեղ որևէ սև կետ,
Ամեն բան պարզ է, զուլալ ու մաքուր,
Քո սերն է այնտեղ միմիայն շողում,
Եվ շողարձակում՝ բարություն սփռում...
Դու ամեն տեղ կաս...
Այդ ո՞նց է ստացվում, որտեղ որ ես եմ
Այնտեղ դու էլ կաս,
Բայց որտեղ դու ես՝ այնտեղ ես չկամ...

28.05.2014

ԳՐԱՆԿԱՐ 13


27.05.2014

ԳՐԱՆԿԱՐ 12


26.05.2014

ՇՈՒՐՋՍ ԱՇՈՒՆ Է ԿՐԿԻՆ ՈՒ ԱՆՁՐԵՎ

Շուրջս աշուն է ու տերևաթափ,
Շուրջս ամեն բան տխուր է թախծոտ,
Կրկին երկինքը մութ է, ամպամած,
Կրկին լացում է երկինքը թախծոտ...
Կրկին ամեն ուր քո պատկերն է վեհ,
Կրկին քո հմայքն է ինձ այցի եկել,
Եվ բազում հուշեր քո մասին պատմող,
Բազում զգացումներ իմ մեջ արթնացրել...
Կրկին եկել ես աներևույթ,
Ինչպես հրեշտակ անտեսանելի,
Որ երևում է լոկ իմ աչքերին,
Եվ ապրում է, որն իմ սրտի խորքում...
Կրկին աշուն է իմ հոգում, սրտում,
Կրկին անձրևն է ինձ լուռ ուղեկցում,
Ուղեկցում դեպի անցյալի խորքը,
Որտեղ դու կաիր ու իրական էիր...
Սակայն ներկայում դու իմ էլ չկաս,
Անցյալ էիր, անցյալ կմնաս...
Սակայն քո մասին պատմող հուշերը
Անցյալում պահել չկարողացա...
Նրանք եկել, հասել են ներկա,
Եվ էլի տանջում են միայնակ հոգիս,
Եվ հիմա կարծես այս հորդ անձրևը
Սրտիցս թափվող արցունքներ լինեն...
Արցունքներ, որոնք աչքիս հասու չեն,
Եվ աչքումս երբեք չեն էլ հայտնվել,
Երկինքն է տեսել իմ տանջանքները.
Լացում է հիմա նա իմ փոխարեն...
Շուրջս աշուն է կրկին ու անձրև...

ԳՐԱՆԿԱՐ 11


25.05.2014

ԳՐԱՆԿԱՐ 10


ԳՐԱՆԿԱՐ 9


ԳՐԱՆԿԱՐ 8


23.05.2014

ԳՐԱՆԿԱՐ 7


22.05.2014

ԴՈՒ ԻՆՁ ՇԱՏ ԵՍ ՊԵՏՔ, ՀԱՎԱՏԱ

Ես քո ժպիտն եմ կորցրել,
Որում իմ աշխարհն էր թաքցված,
Ես քո ժպիտն եմ կորցրել,
Որում իմ կյանքն էր պատկերված...
Քո ժպիտը մի ամբողջ կյանք արժեր,
Քո ժպիտը հենց կյանք պարգևող,
Քո ժպիտն ինձ սովորեցրեց ապրել,
Քո ժպիտը մի հրաշք կոթող...
Քո ժպիտով չարին էի հաղթում,
Այն չարին, որն իմ մեջ էր ապրում,
Քո ժպիտն ինձ բարի էր դարձնում,
Այն բարին, որը քեզ էր սիրում...
Քո ժպիտով ես անվերջ հմայվում,
Քեզ ավելի ու ավելի էի սիրում,
Քո սիրով ես այս դառն աշխարհում,
Կյանքի այն երջանիկն էի սիրում..
Երջանիկ ակնթարթ, երբ դու կաիր,
Երբ նայում էիր ինձ ու ժպտում,
Աչքերդ ժպիտով պարուրված.
Մի ժպիտ, որը կյանք էր կերտում...
Քեզ տեսա և Աստված ինձ ասաց.
-Սա էլ քեզ ժպտացող մի հրեշտակ,
Հրեշտակ, ում շատ ես փնտրել...
Սակայն նա մոռացավ զգուշացնել,
Որ կարող է հանկարծ հեռանաս...
Նա չասած, իսկ ես կախարդված
Քո չքնաղ ժպիտն էի վայելում,
Քեզանով ես անսպառ հիացած,
Քո կողքին ինձ երջանիկ էի զգում...
Եվ փորձում էի ամեն ինչ անել,
Որ դու էլ երջանիկ լինեիր,
Որ քո կյանքն էլ դառնար մի դրախտ,
Որը դու շա՜տ շա՜տ ես փնտրել...
Բայց հիմա ամեն բան այլ է ...

21.05.2014

ԵՏ ԱՐԻ

Դու լուռ հեռացար, քեզանից հետո դուռը փակելով,
Կարծես ասացիր. «Հեռացիր և դու, իսկ ինձ մոռացիր»...
Ես չհասկացա, թե ինչ կատարվեց, ինչու՞ փլուզվեց
Աշխարհն իմ առաջ... Դեռ չկառուցված...
Ես չհասկացա, ինչու՞ հեռացար դեռ ինձ մոտ չեկած,
Նույնիսկ իմ սրտի խոսքը չլսած,
Նույնիսկ իմ հոգու տենչը չտեսած, տենչ որը ծնվեց քեզ հանդիպելիս,
Եվ, որը մեռավ հենց նույն վայրկյանին երբ դու հեռացար...
Քեզ հետ դու տարար սիրտս ու հոգիս,
Քեզ հետ դու տարար աշխարհն իմ հոգու,
Տարար և հենց այն նուրբ զգացումը,
Որը ապրում էր իմ սրտի խորքում...
Ապրում էր սիրտս, ապրում էի և ես հենց այդ զգացումով,
Այդ սեր կոչվածով, որ կյանք է տալիս և կյանք է տանում,
Այդ սեր կոչվածով, որ հույս է տալիս, բայց լույս է տանում,
Կյանքեր է ստեղծում, կյանքեր է սպանում...
Եվ հիմա ցավոք քեզանից հետո ես կործանվում եմ,
Սիրտս կանգնում է, հոգիս՝ քայքայվում, միտքս էլ  սառում,
Կործանվում է և իմ շուրջը կանգնած չքնաղ աշխարհը,
Կորցնելով բոլոր իր վառ գույները... Դառնում սև-սպիտակ...
Չէ, սպիտակ էլ չէ, սևանում է լուռ, կորցնում է հույսը,
Ապրելու լույսը, սերն Աստվածային և պարզությունը
Լազուր երկնքի, որտեղ շողում է արևն Աստծո,
Որտեղ փայլում են աստղերն աշխարհի
Քո աչքերի պես, որոնք նման են պայծառ աստղիկի,
Որ շողում են վառ մթին երկնքում իմ ճանապարհին...
Քեզանից հետո չես պատկերացնի կյանքն ինչ է դարձել.
Դարձել է կանգնած ինչ-որ ժամացույց, որն հույս չի տալիս,
Որ երբևիցէ նոր ժամ ցույց կտա, նոր փոփոխություն,
Որը կհաղթի միապաղաղ կյանքին այս անշունչ...
Ես էլ չունեմ հույս, որ կգտնեմ ուժ պայքարելու այս
Փորձությունները հաղթելու համար... Նաև չեմ ուզում...
Չեմ ուզում նաև ապրել առանց քեզ, քանզի երբ դու կաս
Աշխարհն այս այլ է, աշխարհն այս մեծ է՝ երազներով լի...
Երբ դու հեռացար արևը մարեց, դադարեց շողալ,
Դադարեց ժպտալ, և լուռ հեռացավ էլ չվերադարձավ...
Եվ հիմա մենակ կործանվում եմ ես՝ կարոտելով քեզ...

ԳՐԱՆԿԱՐ 6


ԳՐԱՆԿԱՐ 5


ԳՐԱՆԿԱՐ 4


17.05.2014

ՏԽՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՊԻՍԻՆ Է ԼԻՆՈՒՄ

Այնքան լավ կլիներ, որ երբեք
Իմ կյանքում հայտնված չլինեիր,
Նոր հույսեր, նոր հուշեր, նոր իղձեր
Դու իմ կյանք բերած չլինեիր...
Այնքան լավ կլիներ, որ երբեք
Քո չքնաղ հայացքին չնայեի,
Քո անմար հմայքով հրապոուրված
Նոր հույսեր քեզ հետ չկապեի...
Ամեն բան շատ լավ կլիներ,
Թե սրտումս  վերքեր չծնվեին,
Վերքերն էլ այդքան չցավեին,
Եվ թողնեին ես հանգիստ ապրեի...
Ամեն բան շատ լավ կլիներ,
Որ այսքան անկեղծ չսիրեի,
Իսկ սերս կորցնելու ցավից
Իմ հոգին այսքան չտանջվեր...
Ամեն բան շատ լավ կավարտվեր,
Թե սիրեի և անկեղծ սիրվեի,
Եվ այդժամ ես Աստծուն կասեի.
-Շնորհակալ եմ կյանքից Տեր Աստված...
Բայց հիմա ես նորից տխուր եմ,
Չկա վառ արև իմ կյանքում,
Ամեն բան մարեցիր և տարար,
Եվ կյանքում իմ մի հուշ դարձար...

16.05.2014

ԵՍ ԵՐԱԶՈՒՄ ԷԻ...

Ես երազում էի կապել իմ սիրտը քո նու՜րբ սրտի հետ,
Որ ապրեին նրանք ուրա՜խ, երջանիկ,
Եվ երջանկության շղարշի ներքո,
Ապրեինք մենք ուրա՜խ, հավետ միասին...
Ես երազում էի լինել քո կողքին
Իմ կյանքի ամեն անցնող վայրկյանին,
Լինել քո կողքին այ´ն ակնթարթին,
Որը պիտ անցներ վերջին վայրկյանին...
Ես երազում էի ապրե՜լ քո սիրով,
Քեզ սովորեցնել սիրելով ապրել,
Եվ սովորեցնել սիրո ջերմության,
Սիրո պա՜րզ, զուլալ օդը վայելել...
Ես երազում էի, որ մենք սովորենք
Ապրել իրար հետ, ապրել իրարով,
Շրջապատել քեզ սիրո ջերմությամբ,
Ինքս էլ սովորել ապրել քո սիրով...
«Ապրել սիրելով, սիրելիի հետ…»,
Մի մեծ երազանք, որ մնաց կիսատ,
Որ չհասկացա, ինչու՞ ավարտվեց
Երջանկության համը դեռ չվայելած…
Բայց այն ավարտվեց…
Ավարտվեց նույնիսկ չսկսած…
Սակայն հիմա´ էլ ես չեմ դադարում,
Նստել միայնակ ու լուռ երազել,
Նստե՜լ, երազե՜լ և լոկ այն հույսով,
Որ կգաս ու ԴՈՒ´ ինձ կսթափեցնես
Հպվելով սրտիս քո մաքուր սիրով,
Քնքուշ խոսքերով ինձ կգուրգուրես,
Կհպվես հոգուս այն նուրբ լարերին,
Որ երազելուց սառել են կարծես…
Եվ ես սթափվեցի, սթափվեցի հանկարծ,
Ասես երկնքից գլխիս ջուր լցվեց,
Սակայն դա ջուր չէր… Բախտն էր ձայն տալիս,
Եվ ինձ սթափվելու հրահանգ տալիս,
Ասելով. «Լսի´ր, բա´վ է երազես,
Երազանքներդ անցել են արդեն,
Անցել են անցած ակնթարթի հետ,
Էլ ետ չես բերի, կորցրեցիր հավետ…»
Եվ ես սթափվեցի, բայց մի ակնթարթ,
Քանի որ հետո կյանքը կանգ առավ,
Կանգ առավ նաև ժամանակն անկանգ,
Եվ այդ ժամանակ ամեն բան մեռավ.
Իմ մեջ և շուրջս…
Ես դա հասկացա… Դու արդեն չկաս,
Դու հեռացել ես երազի նման,
Բայց սրտիս համար բարդ է հասկանալ,
Որ կորցրել է քեզ անցած օրերի հուշերի նման…
Որ էլ չես գալու, չես բարևելու,
Քո ջերմությունը էլ չեմ զգալու,
Ապրելու եմ լոկ սառնության գրկում,
Տխու՜ր, միայնակ… Քեզ չեմ տեսնելու…
Ես երազում էի…

15.05.2014

ՄԻԱՅՆ ԹԵ ՔԵԶ ԵՐՋԱՆԻԿ ՏԵՍՆԵՄ

Ուզում եմ տեսնել քեզ վերջին անգամ,
Վերջին անգամը կյանքիս ընթացքում,
Վերջինը, քանզի դրանից հետո
Կկորցնի իմաստն ապրել այս կյանքում...
Ես վերջին անգամ քեզ կուզեմ տեսնել
Ճերմակ հագուստով խորանի առաջ,
Քեզ կուզեմ տեսնել, որպես հարսնացու,
Երջանիկ կանգնած Աստծո առաջ...
Թեկուզ շատ հեռվից նայեմ աչքերիդ,
Եվ նրանք փայլել լի երջանկությամբ,
Եվ հեռվից նրանք ժպիտով ասեն.
-Տես, երջանիկ եմ... Անչափ երջանիկ...
Ես ուրախությամբ կժպտամ այդ ժամ,
Քանզի իմ իղձը կիրականանա,
Ես կտեսնեմ քեզ անչափ երջանիկ,
Թեկուզ և այդժամ կողքիդ չեմ լինի...
Ես կուրախանամ քո երջանկությամբ,
Բարին կմաղթեմ Քեզ... Քո ընտրյալին...
Բարին կմաղթեմ ու կհամարեմ,
Որ իմ գործն այստեղ ես ավարտեցի..
Լուռ կնայեմ քեզ, քո վեհ աչքերին,
Նրանց ժպիտով կժպտամ և ես,
Քո հայացքի մեջ Աստծուն տեսնելով
Ես կհավատամ, որ երջանիկ ես...
Այդքանից հետո լուռ կհեռանամ...
Առանց ինչ որ բառ քեզ փոխանցելու...
Մի քիչ երջանիկ, մի քիչ էլ տխուր
Ես այս աշխարհից լուռ կհեռանամ...

14.05.2014

ԲԱՎ Է ԿԱՐՈՏԵՍ

Սի´րտ իմ, բա´վ է այսքան կարոտել,
Մե՜ղք է խեղճ հոգիս, էլ չի´ դիմանում,
Բա´վ է երազել չիրականացող երազների շուրջ,
Հասկացի´ր խնդրում եմ, բա´վ է վերջապես…
Բավական է լոկ կարոտով ապրել,
Հին երազներում նոր սեր որոնել,
Անցած հուշերում նոր երջանկություն՝
Ապագայում էլ փրկություն փնտրել…
Բա´վ է արդեն, խնդրու՜մ եմ, սպասի´ր,
Սպասիր մինչ հոգուս վերքերը բուժվեն,
Էլ մի կարոտիր, պետք չէ, հասկացիր,
Ինձ անվերջ տանջվե՜լ, տանջվե՜լ մի´ ստիպիր
Վերջ դիր կարոտին, թող հանգիստ ապրեմ,
Թող նոր կյանք սկսեմ, լի սպասումներով,
Կյանքիս վերջ մի´ դիր զուր երազելով,
Լոկ երազանքով ապրել մի´ ստիպիր…
Երազներո՜վ չէ… Կարոտո´վ անսպառ…
Տխուր է ապրել լոկ կարոտելով,
Բա´վ է, հասկացի´ր… էլ չկարոտես,
Հիշիր միշտ մի բան, կարոտն էլ կարծես սիրո նման է.
Թե դու սիրում ես, իսկ քեզ չեն սիրում,
Դու կարոտում ես, քեզ չեն կարոտում, զուր տանջում ես քեզ,
Գոյատևում ես մենատանջանքով,
Ու ապրում միան հուշ-երազներով՝ ներկան մոռացած….

***

Լավ է ունենալ մեկ ընկեր և տասը թշնամի, քան թե տասը ընկեր և մեկ թշնամի, քանի որ ինչքան թշնամիներդ շատ են լինում, այնքան ավելի շատ ես համոզվում ընկերոջդ ընտրության հարցում ճիշտ լինելու մեջ...

ԳՐԱՆԿԱՐ 3


ԳՐԱՆԿԱՐ 2


12.05.2014

ԷԼ ԻՆՉՈՒ՞ ԱՊՐԵԼ

Քո սերն այն հրաշքն էր,
Որը պատահաբար էր հայտնվել իմ կյանքում,
Պատահաբար էր հայտնվել, սակայն
Կարողացել էր փոխել ամենն իմ կյանքում...
Քո սերն այն հրաշքն էր,
Որ ստիպում էր ինձ ապրել այս կյանքում,
Սակայն այն հիմա անչա՛փ հեռու է,
Էլ ինչու՞ ապրել հիմա այս կյանքում...

10.05.2014

ԴԱ ՍՐՏԻՍ Է ՊԵՏՔ, ՍԱԿԱՅՆ ՆԱ ԴԵՄ Է

Ես պետք է մոռանամ քեզ և ես դա կանեմ,
Քանի որ հիմա սիրտս է դա ուզում,
Քանի որ արդեն շատ բարդ է դարձել
Ապրել սիրելով, բայց գիտակցությամբ,
Որ դու իմը չես ու չես էլ լինի...
Ես պետք է մոռանամ քեզ... Ես դա կփորձեմ,
Քանզի անկարող եմ լուռ համակերպվել
Քեզ դեռ չգտած կորցնելու մտքին.
Ծանոթ վիճակ է, բայց սիրտս մեղք է,
Որ նման փորձության կրկին ենթարկվի...
Նա կդիմանա՞, ոչ ոք չգիտի,
Սակայն վերքը շատ խորը կլինի,
Որ բուժել ոչ ոք չի կարողանա,
Ես համոզված եմ սիրտս ուժեղ է,
Բայց վախենում եմ, որ կհանձնվի...
Որ պայքարել էլ չի ցանկանա ապրելու համար,
Կյանքը կդառնա պարզ, միապաղաղ, անհետաքրքիր,
Որ էլ չի փորձի նորից ջերմանալ,
Կհամակերպվի տխուր, միայնակ կյանքին այս ցավոտ,
Կորցնելով հույսի միակ աղբյուրը. սիրված լինելու լույսը արևոտ...
Ես... Մոռանամ քեզ.... Շատ բարդ մի խնդիր,
Որը ինձ պետք է լուծել շատ արագ,
Մի հարց, որ պետք է պատասխան ատանա,
Քանի որ սիրտս է տանջվում կարոտից,
Դա սրտիս է պետք, սակայն նա դեմ է....
Ես գիտեմ, որ պետք է մտքիցս հանեմ քեզ,
Որ կարողանամ սրտիցս էլ հանել,
Սակայն սրտիցս հանելու մտքի հետևանքներից,
Վախենում եմ քեզ մտքիցս  հանել....
Դա սրտիս է պետք, սակայն նա դեմ է ....

***

ՙՑանկանալ՚... Մարդու շուրթերից ամենաշատն ու ամենահեշտը հնչող, բայց ամենաբարդն իրականացվող արտահայտությունն աշխարհում...

***

Այն սիրտը, որն անընդհատ տալիս է ջերմություն, իսկ փոխարենը ստանում է սառնություն՝ ի վերջո սկսում է տալ սառնություն...

***

Երբ ուղեղը դադարում է սառը դատել, դրա հետևանքների համար պատասխան է տալիս սիրտը...

***

Հիշի´ր, յուրաքանչյուր սիրտ, որը նման է սառույցի` հնարավոր է հալեցնել միայն քո սրտի ջերմությամբ: Չէ որ յուրաքանչյուր սառցե բեկոր, որը ծնվում է ձմռան սառնությունից, հալչում է միայն արևի ջերմությունից...

***

Երբեք մի տխրեք, երբ Ձեր ջերմությանը պատասխանում են սառը անտարբերությամբ, քանի որ Ձեր ջերմությունը կհասկանա ՆԱ, ով իրոք ունի դրա կարիքը...

08.05.2014

ԱԽ ԱՅՍ ԿԱՐՈՏԸ

Ախ այս կարոտը, անգութ կարոտը,
Որ ստիպում է ինձ անվերջ մտորել...
Ախ այս կարոտը, դաժան կարոտը,
Որը ստիպում է անվերջ տանջվել
Կարծես սպանում է ինձ....
Ախ այս կարոտը, անսիրտ կարոտը,
Որ կարծես կորցրել է այն խիղճ ասվածը
Ու անխղճաբար խաղում է սրտիս նուրբ լարերի հետ,
Ալեկոծում է իմ հանդարտ հոգին,
Դարձնելով անսանձ փոթորիկ...
Ախ այդ կարոտը, թախծոտ կարոտը,
Որ մտել սիրտս ու դուրս չի գալիս,
Ու ցավեցնում է վերքերը սրտիս,
Որի պատճառով հենց սիրտս է լալիս,
Ու հանգիստ ապրել ինձ թույլ չի տալիս...
Ու հիմա հենց այդ կարոտի դարդից,
Չեմ կարողանում սթափվել երազից,
Ապրում եմ կարծես լոկ երազներով,
Որտեղ քեզ կողքիս տեսնել եմ կարող...
Ապրում եմ միայն այն ջերմ հուշերով,
Երբ քո ժպիտը ճամփիս էր շողում,
Աչքս էր շոյում, կյանքս էր լիացնում,
Եվ սրտիս բոլոր վերքերն էր բուժում...
Հիմա ես տխուր քայլում եմ մենակ,
Ու քեզ տեսնելու մասին մտածում,
Քո քաղցր հայացքի մասին երազում,
Որն ասես Աստծո հայելին լիներ,
Որտեղ ես Աստծո ժպիտն էի տեսնում...
Ես կարոտում եմ նաև վայրկյանն այն,
Երբ առաջին անգամ քեզ հանդիպեցի...
Երբ հայացքդ աստվածային,
Մահացող սրտիս կյանքի հույս տվեց,
Կյանքի լույս տվեց, և նոր ուժ տվեց
Դիմակայելու փորձությունների...
Բայց չէի մտածում, որ հենց հայացքն այդ
Հիմք պետք է դնի մի նոր փորձության,
Հիմք պետք է դնի նոր երազների,
Ու պետք է ստիպի նորից ճաշակել
Այն դառնահամը անսիրտ կարոտի....

07.05.2014

ՄԻ ՀԵՌԱՑԻՐ

Խնդրում եմ երբեք չլքես դու ինձ,
Ինչ էլ որ լինի՝ չհեռանաս...
Ինչ էլ որ լինի, կողքիս միշտ եղիր,
Առանց քեզ ապրել չեմ կարողանա...
Միշտ եղիր կողքիս քո ողջ վեհությամբ,
Հոգու պարզությամբ, սրտի մաքրությամբ...
Միշտ եղիր ինձ հետ՝ քո ներկայությամբ
Աշխարհն է բարի դառնում էությամբ...
Չլքես դու ինձ ինչ էլ որ լինի,
Թեկուզ ինձ սիրես, թեկուզ ինձ ատես,
Բայց միայն մի բան երբեք դու չանես.
Երբեք չանտեսես ու չհեռանաս...
Խնդրում եմ եղիր հավերժ դու կողքիս,
Քեզ հետ ինձ զգում եմ տերը աշխարհի,
Քո կողքին ասես արևն է շողում իմ ճանապարհին,
Գիշերվա կեսին՝ անաստղ երկնքից...
Թեկուզ և ատես, բայց ատելով էլ ինձ կերջանկացնես...
Քանզի ժպիտդ միշտ կտեսնեմ ես,
Քո ներկայությամբ կապրեմ ես...
Խնդրում եմ այս տխուր աշխարհում,
Միշտ լինես կողքիս... մենակ չթողնես...

05.05.2014

ՇՈՒՐՋՍ ԱՄԵՆ ԲԱՆ ՔԵԶ Է ՀԻՇԵՑՆՈՒՄ

Շուրջս ամեն բան քեզ է հիշեցնում,
Ամեն, ամենը ինչ աչքս է տեսնում,
Ամեն, ամենը ինչ սիրտս է զգում,
Միտքս մտորում...
Նույնիսկ ակնթարթը, որն արդեն անցավ
Քո մասին պատմեց, հետո հեռացավ...
Շուրջս ամեն բան քեզ է հիշեցնում...
Նույնսիկ ճնճղուկը, որ ծառին նստել
Լուռ դայլայլում է մի մեղմ մեղեդի,
Կարծես յուրաքանչյուր դայլայլում անուննդ է տալիս,
Քո մասին պատմում...
Նույնիսկ ծառերի շրշյունն անաղմուկ,
Կարծես քո ձայնով ինձ հետ է խոսում...
Կարծես թե լինեմ ինչ որ մի վայրում,
Որտեղ ամեն տեղ բարին է ապրում,
Կարծես թե լինեմ աստծո դրախտում,
Որտեղ բարին լոկ քեզնով է ապրում...
Շուրջս ամեն բան քեզ է հիշեցնում...
Շուրջս ամեն ուր քո պատկերն է վեհ,
Ժպիտն անմոռաց, ժպիտն աստվածային...
Նույնիսկ պատերը ինձ շրջապատող
Քո պատկերով են զարդարված կարծես...
Ես քեզ մոռանալ չեմ կարողանում,
Եվ չեմ էլ ուզում մոռանալ երբեք,
Քո անվան հետ է կապված ամեն պահ,
Որը իմ կյանքում ստացել է արժեք ...
Շուրջ բոլորս լոկ քո հայացքներն են,
Քո ժպիտներն են ու խոսքերն են քո,
Շուրջս ամեն բան քեզնով է պատված,
Շուրջս ամեն բան քեզ է հիշեցնում,
Քո մասին պատմում ամեն վայրկյանը,
Որն արդեն անցել կամ նոր է գալու...
Սրտիս ամեն զարկն ասես աղոթք է...
Աղոթք, որ միայն քեզ է նվիրված,
Աղոթք, որը միայն քեզ համար է
Սրտիցս հնչում առ Աստված...
Ես քեզ հիշում եմ, երբ երազում եմ,
Երբ մտորում եմ, երբ աղոթում եմ,
Երբ լուռ քայլում եմ, կամ էլ վազում եմ,
Երբ ակնթարթից փախչել եմ փորձում,
Երբ անգամ ինքս ինձնից եմ փախչում
Մեկ է ամեն բան քեզ է հիշեցնում...
Մտել ես սիրտս, սրտիս խորքերը,
Արյան միջոցով տարածվել մարմնով,
Ու հիմա լոկ քեզնով եմ ապրում...
Իսկ քեզ մոռանալ, նույնն է, թե մեռնել,
Քանի որ այլ կերպ լինել չի կարող...
Պետք է ուղղակի արյունս կանգնի,
Որ քեզ հիշել դադարեմ հավերժ...
Պետք է կյանքը կանգ առնի հավերժ,
Որ քեզ հիշեցնող ակնթարթ չլինի...
Սակայն վստահ եմ, որ նույնիսկ այդժամ
Քեզ մոռանալ չեմ կարողանա...
Քանզի դու կապրես այդժամ իմ հոգում,
Որն առհավետ է ճախրում երկնքում....
Շուրջս ամեն բան քեզ է հիշեցնում..

03.05.2014

ԿՐԿԻՆ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՄ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ

Ես հեռանում եմ իմ իսկ ձեռքերով կերտած աշխարհից,
Ես հեռանում եմ քեզնով արարած այն վեհ դրախտից,
Որտեղ երբևէ երազել եմ լուռ ապրել միշտ քեզ հետ…
Ես հեռանում եմ քո ձեռքով ստեղծված ոսկե պալատից,
Որտեղ դու մի վեհ, բարի թագուհի, իսկ ես էլ քեզ ստրուկ
Ապրել եմ ու միշտ արբել քեզանով՝ եղել երջանիկ…
Ես էլ չեմ ուզում խելքահան լինել քո սիրո դարդից,
Ես էլ չեմ ուզում միայնակ լինել քո կողքին կանգնած,
Ու քո ջերմությամբ լուռ ջերմանալով՝  մրսել մեղմ քամուց…
Հաղթահարել եմ միշտ փոթորիկներ, բազում արհավիրք,
Բայց քո սիրո դեմ անզոր եմ հիմա դուրս  գալ, մարտնչել,
Հաղթում է նա ինձ  լուռ հարվածելով սրտիս վիրավոր …
Ես հեռանում եմ, քանզի չեմ ուզում այլևս լինել գերի քո սիրուն,
Գերի, ով գիտի ճամփան փրկության, բայց  և չի փախչում,
Չի կարողանում հաշտվել միայնակ ապրելու մտքին…
Ես էլ չեմ ուզում տեսնել քեզ կողքիս, լինել այդքան մոտ,
Քանզի անզոր եմ համոզել ինքս ինձ և զուր հուսադրել,
Որ լավ կլինի ավարտն այս անգամ և ես չեմ տանջվի անհույս կարոտից…
Անլույս կարոտից, որ մտել սիրտս, հանգիստ չի տալիս,
Չի թողնում ապրեմ, կյանքը  վայելեմ  գոնե մեկ րոպե… Որ քեզ չհիշեմ,
Ու քեզ տենչալով զուր չտանջվեմ, հաշտվեմ առանց քեզ ապրելու մտքին…
Բայց ոչ, չի ստացվում, անզոր եմ դարձել. Չեմ կարողանում հաղթել կարոտին,
Չեմ կարողանում քեզ մտքիցս հանել, առանց քեզ ապրել չեմ կարողանում,
Մտել ես սրտիս խոր անկյունները, ուր միայն դու ես ու սերն իմ անսպառ…
Անզոր եմ քանդել կամուրջը վերջին, քանզի լավ գիտեմ՝ օդից կկախվեմ
Մեկ րոպե ավել կողքիդ լինելու, կարոտս առնելու՝ ապրելու համար,
Եվ չեմ հեռանա, եթե մեկ անգամ, գեթ վերջին անգամ ձայնդ չլսեմ…
Սակայն ես հիմա փորձում եմ լքել աշխարհը, որտեղ քեզ եմ հանդիպել,
Փորձում եմ, սակայն չեմ համարձակվում և չեմ ցանկանում,
Քանզի լավ գիտեմ, որ հեռանալիս սիրտս կանգ կառնի…
Քանզի լավ գիտեմ էլ չեմ դիմանա նման հարվածի. Սիրել, բայց  գնալ,
Ապրել այն մտքով, որ խենթի նման սիրում եմ, սակայն կորցնում եմ կրկին,
Կրկին կորցնում եմ երջանկությունս…  


Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար