div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

15.09.2013

Քեզանից հետո

Երբ դու հեռացար. ամեն ինչ փոխվեց,
Կյանքը ինձ համար կարծես կանգ առավ,
Շուրջս ամեն ինչ մթնեց ու լռեց,
Երջանկությունը մտքիցս կորավ:
Շուրջս ամեն ինչ միապաղաղ էր,
Չկար ապրելու ոչ մի ցանկություն,
Շնչածս օդը անգամ շատ դառն էր,
Ինձ համար կարծես չկար փրկություն:
Ամեն ինչ սառն էր, օտար ու մռայլ,
Սրտիս սուր ցավից էլ  ոչինչ չէի զգում,
Կյանքը մեռած էր, տխուր էր, ունայն,
Սրտիս զարկերը անգամ էլ չէի զգում:
Դու լուռ հեռացար` չհասկանալով,
Որ մի սիրահար սիրտ կործանեցիր,
Դու լուռ հեռացար ոչինչ չասելով,
Չհասկանալով, թե ինչ ես անում:
Անդարձ հեռացար, չցանկանալով
Անգամ բացատրել թե ինչ կատարվեց,
Ուրիշ սիրտ գտար, չհասկանալով,
Որ քո պատճառով իմ սիրտը կանգնեց ...

ՍԻՐՏԸ

Սրտին պետք է փառաբանել,
Որ վառ պահի երազները,
Սրտին պետք է միշտ գովերգել,
Որպեսզի այն միշտ զգոն մնա:
Պետք է ամուր կառչել բախտից.
Չկանգնեցնի որ սիրտը մեր,
Սրտին պետք է սիրով պատել,
Որ այն երբեք չերերա:
Պետք է սիրել, սիրվել է պետք,
Սիրտը սիրո կարիքն ունի,
Դա է սրտի երազանքը,
Առանց սիրո կդառնանա:
Սերն է ստիպում սրտին զարկել,
Սիրտն էլ ստիպում է մեզ ապրել,
Սիրո հույզեր գաղտնի պահել,
Սիրելով ենք մենք միշտ ապրել:
Սրտով սիրել բարդ է լինում,
Սակայն սիրտն է դա մեզ ստիպում,
Պահանջում է սեր, գորովանք,
Պարգևելով միշտ քնքշանք . . .

Բավական է լաց լինենք


Ով հայ ժողովուրդ մի պահ ինձ լսիր,
Լսի' ր,  թե հիմա քեզ ինչ եմ ասում,
Լսի' ր  ու փորձիր այն ճիշտ ընկալել,
Ու քո ողջ կյանքում այն ճիշտ կիրառել:
Բավական չեղա՞ վ ինչքան նստեցիր,
Ու արտասվեցիր քո դաժան բախտից,
Դեռ չհասկացա՞ր,  որ դաժան բախտը,
Ինքդ քո ձեռքով լուռ ամրագրեցի:
Բավական չեղա՞վ ինչքան խնդրեցիր,
Իսկ  մերժվելուց էլ չհանձնվեցիր,
Քեզ համար կյանքում լացն առաջնահերթ
Նոր ելք  գտնելու  ուղի դարձրեցիր:
Ամոթ չէ՞ արդյոք այս մեծ աշխարում,
Պատմություն կերտած մեծ ազգ լինելով,
Լացել  ու մուրալ ու չհասկանալ,
Ումից  և ինչպես  կամ ինչի համար:
Դու չե՞ս հասկանում, արցունք թափելով,
Այս կյանքում ոչ-ոք ոչինչ չի գտնում,
Այլ հակառակը՝ նա միշտ կորցնում է,
Արժանապատիվ կյանքն է իր կորցնում:
Լսի՛ր,  ու փորձիր ինձ ճիշտ հասկանալ,
Ես ցավ եմ ապրում այսպես խոսելով,
Բայց ավելի շատ մեծ ցավ եմ ապրում
Երբ այս ամենն է անցնում իմ կողքով:
Ես շատ եմ տխրում, երբ նկատում եմ,
Իմ ազգի տխուր, անհույս ապագան,
Երբ տեսնում եմ, թե այս փուճ  ներկայով,
Ինչպես է փորձում առաջ ընթանալ:
Բավական չեղա՞վ, դեռ  չհասկացա՞ր,
Որ ոչ -ոք օգնել քեզ չի պատրաստվում,
Ինչպե՞ս  չես տեսնում, իբր օգնելով
Ինչպես ես ձեռքի խաղալիք դառնում:
Ով նվագում է, դու պար ես գալիս,
Ով ծափ է տալիս՝ վեր-վեր ես թռչում,
Եվ շարունակում ես ժպտալով ապրել …
Կարծես թե ինքդ քեզ ես դու խաբում:
Դու չե՞ս ամաչում,  երբ  քեզ ասում են
Աղքատիկ ինչ-որ փոքրիկ պետություն,
Եվ համարում են, թե Հայաստանում, 
Բոլորն ուրիշի հաշվին են ապրում:
Ամոթ չէ՞ արդյոք պիտակով ապրել,
Պիտակավորվելն ինչքանո՞վ  է լավ,
Կարծում եմ այսքան բացասականը
Մեր ազգի համար շատ է և ոչ բավ:
Դեռ չհասկացա՞ր, որ քեզ չեն օգնում,
Այլ ողորմություն են քո առջև նետում,
Այնպես են անում, որ կախված լինես,
Կախման մեջ մնաս քեզ օգնօղներից,
Որ չհամարձակվես ինչ-ոչ քայլ անես
Առանց թույլտվությունը նրանց ստանալու:
Իմ պատվավոր ազգ, ինձ չպարսավես,
Կամ չքարկոծես խոսքերիս համար,
Այսպես խոսելով չեմ վիրավորում,
Այլ փորձում եմ լոկ խոսքը իմ հայտնել:
Խոսքեր, որ կարծես սուր դանակ լինեն,
Որոնք  խրվել են  տանջվող սրտիս մեջ,
Եվ արնաքամ են անում ինձ  ներսից,
Եվ չեն թողնում, որ մի  փոքր էլ ապրեմ:
Ով հայ ժողովուրդ, դու էլ մի տխրիր,
Այլ փորձիր շտկել սխալներն այս բյուր,
Սխալներ, որոնք նոր չեն հայտնվել,
Դարեր շարունակ են նրանք կուտակվել:
Փորձիր, և հանկարծ կարող է ստացվի,
Եվ  դու էլ կզգաս, թե ինչ էի ասում,
Շտկելով թեկուզ փոքրիկ մի մասը,
Կզգաս ինչպես են երջանիկ ապրում:
Առանց խնդրելու, կամ էլ մուրալու,
Կամ էլ թե մի բուռ հացի սպասելու,
Քո  ներքին Եսը  զուտ բարձրացնելով,
Կզգաս ինչպես է ազգն հզորանում:
Հզոր լինելը ազգի մեծ պարտքն է,
Իսկ հզորանալն անհատի կամքը,
Դե ուրեմն եկեք իրարից անջատ,
Բայց միասնաբար, լուռ հզորանանք,
Իսկ հետո աշխարհն ինքը կտեսնի,
Ու կզգա հայի անսանձ,  մեծ ուժը:
Եկեք ճիշտ ապրենք, մենք սխալվելու
Իրավունք արդեն այլևս չունենք . . .

Սիրահարի ցանկություն

Եթե լինեմ ես մի ծաղիկ նորաբաց
Կուզեի պոկեին ու նվիրեին միայն քեզ:
Եթե լինեմ ես մի պարտեզ ծաղկաշատ,
Կուզեի մտնեիր այդ պարտեզը միայն դու:
Եթե լինեմ ես մի երկինք աստղալի,
Կուզեի շողաին այդ ասղերը միայն քեզ:
Եթե լինեմ սիրահարի երգող երգ,
Կուզեմ լինես երգ լսողը միայն դու:
Եթե լինեմ սրուն գերի դարձած սիրտ,
Կուզեմ լինես սիրտ գերողը միայն դու:
Եթե լինեմ մի պատանի սիրահար,
Թող որ լինես իմ սիրելին միայն դու. . . .

14.09.2013

Սիրում եմ քեզ սիրելիս

Թող, որ ես քեզ ամուր գրկեմ,
Ամուր սեղմեմ իմ կրծքին,
Սրտիս սերը նվիրեմ քեզ,
Ու ջերմացնեմ քո հոգին:
Թող. որ լինեմ միշտ երջանիկ,
Միշտ երջանիկ լոկ քեզ հետ,
Թող, որ լինեմ անվերջ կողքիդ,
Սիրով պատեմ կյանքդ միշտ:
Հոգիդ լցնեմ սիրով իմ խենթ,
Ու խենթանամ քո սիրուց,
Թող քեզ ամուր սեղմեմ սրտիս,
Սիրտս զարկի քո սիրուց:
Չեմ ուզում քեզ կորցնել հանկարծ,
Չեմ ուզում, որ հեռանաս,
Երազում եմ լինես կողքիս,
Սիրուն հասնեմ քո անհաս:
Հասնեմ սիրուդ, սիրտդ գերեմ,
Որախ ապրեմ քո կողքին,
Անկեղծ սիրեմ, սիրվեմ անկեղծ,
Սիրով օծեմ քո հոգին:
Սիրտս անվերջ տենչում է քեզ,
Երազում է քո մասին,
Եղիր կողքիս, դու ինձ պետք ես,
Սիրում եմ քեզ սիրելիս ...

Միշտ ժպտա

Ժպտա, խնդրում եմ քեզ,
Ժպիտը շատ է սազում քեզ,
Ժպիտդ ստիպում է բոլորին
Ամեն կերպ նմանվելու քեզ:
Ստիպում է լինել բարի,
Ստիպում է շողալ բոլորին,
Ստիպում է դառնալ արև,
Ջերմացնել մրսող աշխարհին:
Ժպիտդ փոխում է հոգիս,
Սիրտս լցնում Է ջերմությամբ,
Ժպիտդ ստիպում է ինձ ժպտալ,
Ստիպում ինձ լցվել բարությամբ:
Ժպտա, խմդրում եմ քեզ,
Ժպիտը սազում է քեզ
Ժպիտդ ստիպում է ինձ
Ժպտալ ու անկեղծ սիրել քեզ ...

12.09.2013

Սիրում եմ քեզ

Դու անչափ ջերմ, և գեղեցիկ,
Անչափ բարի մի էակ,
Քո բարությունն անսահման է,
Սերդ մի ծով անհատակ:
Քո սիրուց ես խենթացել եմ,
Իսկ գեղեցկությանդ գերվել,
Բարությանդ սահման չկա,
Սիրտս սիրով ես լցրել:
Քո սերը մի արև է ջերմ,
Որ վառվել է իմ սրտում,
Ջերմության այդ սահման չկա,
Քո սիրով եմ ես ապրում:
Ապրում եմ ես լոկ քեզանով,
Երազում եմ քո մասին,
Ու հաշվում եմ վայրկյանները,
Որ միշտ լինես դու կողքիս:
Երազում եմ, որ քո սիրով
Միշտ պարուրես կյանքը իմ,
Սիրենք միմյանց. ես քեզ, դու ինձ,
Ապրենք միմյանց սիրելով ...


Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար