div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

19.06.2013

ՀԱՆՈՒՆ ՄԵԿԻ


Եթե սիրել, ապա մեկին,
Եթե սիրվել՝ մեկի կողմից,
Եթե ապրել մեկի համար,
Անել ամենն հանուն նրա...
Եթե ժպտալ՝ միայն նրան,
Եթե շողալ՝ նրա սիրով,
Նրա սիրով փայլատակել,
Ու ջերմանալ նրա սիրով...
Սիրել, սիրվել ու զորանալ,
Հպարտանալ լոկ սիրելով,
Հպարտ ապրել նրա կողքին,
Եվ նրա հետ երջանկանալ...
Եվ չմոռանալ երջանկացնել,
Սիրով պատել սիրտը նրա,
Երջանկության գիրկը նետել,
Նրան ստիպել երջանկանալ...
Քեզ էլ իր հետ տանել այնտեղ,
Եվ ջերմագին, բյուր խոսքերով
Սիրտդ  սիրո օվկիան դարձնել...
Այդ օվկիանում խորասուզվել,
Լողալ, լողալ դելֆինի պես,
Կյանքդ փրկել կործանումից,
Սեր սփռելով ճամփաներին,
Որոնք դեպի քեզ են գալիս,
Որոնք սերն են քեզ մոտ բերում....
Սիրելիին ավելի ճիշտ,
Ով քո սերն է լոկ երազում...
Հիշիր սիրել պետք է նրան,
Ում կարիքը դու շատ ունես,
Ում կարող ես անվերջ սիրել,
Ում կարող ես լուռ ջերմացնել...
Սիրել պետք է միայն մեկին,
Ում կարող ես աստվածացնել,
Ու կարող ես ասել հրեշտակ
Այս կապուտակ երկնքի տակ...
Հիշիր միայն մի կարևոր
Եվ կյանք տվող մի հանգամանք…
Սիրել պետք  է մեկին միայն,
Պետք է սիրվել մեկի կողմից…

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար